«10% հավանականություն կա, որ մեր մոտ սկսի թոքաբորբ զարգանալ»․ Նիկոլ Փաշինյան
Դիտել նաև
Եթե կապիտուլյանտի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա առաջիկայում շատ ավելի դաժան է լինելու. Արտակ Զաքարյան
Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին. 168.am
Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ. ոճաբան
Ինչո՞ւ բանկերը հրաժարվեցին աշխատել կառավարության հետ. 168.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքը և իր ընտանիքի անդամները երեկ կրկին հետազոտություն են անցել․ «Ես, Աննան ու Մարիամը մանրամասն հետազոտվեցինք և արձանագրվեց, որ թոքաբորք չունենք, ու ըստ էության, լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը։ Սովորաբար, երբ հիվանդությունը սիմպտոմներով է սկսվում, այդ պարագայում է բարդանում։ Իսկ ասիմպտոմների ընդամենը 10 տոկոսի մոտ է բարդություն առաջանում։ Այսինքն՝ 10 տոկոս հավանականություն կա, որ մեր մոտ սկսի թոքաբորբ զարգանալ։ Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր»․- ասաց Նիկոլ Փաշինյանը։