Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ դու միլիոններ ես «աշխատել» այս երկու տարվա ընթացքում
Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ ժողովուրդն (այն հատվածը, որը ներգրավված է եղել իշխանազավթմանը) է մեղավոր, որ ինքը հիմա «վարչապետ» է։
Մնաց Նիկոլը պարզաբանի.
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ կորոնավիրուսը արաղով էիր տուն ճանապարհում։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ Արսեն Թորոսյանը չգիտի կորոնավիրուսը վտանգավոր է, թե՝ ոչ։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ Ալիևը կիրթ է։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ փուլային լուծմանն է գնում Նիկոլը։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ երեկվանից Եվրոպայի օդային տարածքի մասին պիտի մոռանան հայկական ավիաուղիները:
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ դու 10 մեքենայով ես շրջում, իսկ իրենք ավտոբուսով։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ դու միլիոններ ես «աշխատել» այս երկու տարվա ընթացքում։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ հակասահմանադրական հանրաքվե էիր անում։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ տնտեսական ծանր վիճակ է։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ սոցիալական ծանր վիճակ է։ Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ թանկանում է գազի գինը։
Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ Վրաստանը չի ընդունելու ՀՀ քաղաքացիներին։
Հ.Գ. Էս ժողովուրդը քեզ արժանի չի, դու շատ ես էս ժողովրդի համար, դրա համար ուղղակի գնա՝ առանց спецназ-դ հանելու։
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից