Ասֆալտի հայրենասերները

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը խմբագրականում գրում է.

Մենք ազգովի հայտնվել ենք ծանր վիճակում․ առանց այն էլ բարդ իրավիճակին գումարվել է համաճարակը, որը բազմապատկել-հարյուրապատկել է մեր խնդիրները։ Մենք կարող էինք մեր պարփակվածության, լեռների մեջ ծվարած, աշխարհի հետ առանձնապես սերտ շփումներ չունենալու շնորհիվ խուսափել համաշխարհային պանդեմիայի զոհը դառնալուց, սակայն այստեղ էլ «հայի բախտը» չբերեց, եւ մենք հայտնվեցինք մսաղացում։ Տնտեսական ու ֆինանսական խնդիրներ, Արցախի չլուծված հարց, հարեւանների հետ բարդ հարաբերություններ, սառեցված պատերազմ եւ գումարած պանդեմիա։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ են վարակվում, տասնյակ զոհեր ունենք արդեն։ Բնական է, որ այս խնդիրների առկայությունը դժվարացնում է մեր կացությունը, եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա հարցազրույցը, որը փոթորկել է համացանցը, հենց այդ դժվարությունների վերլուծությանն է ուղղված։ «Եթե ես Ալիեւի տեղը լինեի, 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա» արտահայտությունն այնպիսի հոգեխանգարմունքի է հասցրել ֆեյսբուքյան հայրենասերներին, որ անգամ ասում էին՝ «Բագրատյանն իշմար է տալիս Ալիեւին, որ հարձակվի Հայաստանի վրա»։ Եվ սա ասում են մարդիկ, որոնք պատերազմի մասին ուրիշների պատմածներով գիտեն, կինոներում են տեսել, եւ եթե պատերազմ լինի, միեւնույն է՝ համակարգչի կողքից մի մետր չեն հեռանալու։ Իսկ Հրանտ Բագրատյանը պատերազմող եւ հաղթանակած երկրի վարչապետն է եղել, բազմիցս ապացուցել է իր սերն ու սրտացավությունը հայրենիքի հանդեպ։ Եվ հիմա էլ խոսում է-բարկանում է, քանի որ անհանգիստ է եւ զգում է, հասկանում է, որ երկիրը դեպի անդունդն է գնում։ Եթե նրա առաջարկները՝ տնտեսության, վարակի հաղթահարման հետ կապված, ժամանակին ուշադրության արժանանային, հաստատապես մենք այս վիճակում չէինք հայտնվի այսօր։

դիտվել է 1962 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am