Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
2020թ. հունիսի 3-ին 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Արմեն Ավագի Խաչատրյան
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան։ 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017թ. ազատվել է դեսպանի պաշտոնից։