Ինձ իրավիճակը ճիշտ չեն ներկայացրել.դաժան խոսակցություն եմ ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ.Փաշինյան (video)
Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին, ասել է. «Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբն ու իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ»: