Իմ Քայլում վախեցած են
Մեր տեղեկություններով, Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի աղմկահարույց լայվերը կասկած են գցել Իմ Քայլը խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասը գուցե ոչ բացահայտ, բայց խորը անվստահությամբ է լցված վարչապետ Փաշինյանի նկատմամբ, եւ նրա երերուն պահվածը էլ ավելի է խորացնում այն տպավորությունը, որ միգուցե վարչապետն ու իր ընտանիքը թաթախված են կոռուպցիոն սխեմաներում: Նրանք նաեւ վախեցած են, որ այդ մասին շուտով նոր փաստեր կհրապարակվեն: