Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց․ ԱԺ-ն ընդունեց օրենքը
Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 82 «կողմ» և 17 «դեմ» ձայներով