Ժողովրդին մեղադրում եք, բայց այդ նույն ժողովրդին դուք եք վարակել, որովհետև դուք էիք քարոզարշավ անում, դուք էիք բուկլետ բաժանում. Միակ մեղավորը դու՛ ես Նիկոլ
Դու՛ ես միակ մեղավորը Նիկոլ Փաշինյան
Բայց հասկանու՞մ եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը, երբ իր էջում տարածում է քաղաքացիների նկարները, դա ունի երկու նպատակ:
1. Քաղաքացիների մի խմբին հանում է մյուսի դեմ, ասելով որ տեսե՜ք, ձեր հարազատները, ովքեր մահացել են, այ այս քաղաքացիների պատճառով է:
2. Ժողովուրդ ջան, ես մեղավոր չեմ, դուք եք մեղավոր, բայց ոչ ես: Ես ամեն ինչ անում եմ, բայց դուք անպատասխանատու եք:
Իրականում Նիկոլ Փաշինյանն է մեղավոր: Սա բացարձակ ճշմարտություն է: Սա պարզից պարզ է: Ինչպես 2+2=4, այնպես էլ covid+Նիկոլ=պարություն: Ոչ մի ադեկվադ մարդ չի մոռացել, թե ի՞նչ անպատասխանատվությամբ էին մոտենում այս ամենին Նիկոլը, իր ցինիկ նախարարը և անիմաստ գումար ստացող պարետը՝ կորոնավիրուսն ում շունն է, պինցետ, օղի, սովորական գրիպ է և այլն:
Դու՛ք եք մեղավոր, որովհետև քաղաքացիներին փակեցիք իրենց տներում ու թողեցիք միայնակ: Չօգնեցիք, դեռ մի բան էլ ցինիկի նման հայտարարեցիք, որ ով գումար ունի, թող հարևանի կոմունալը վճարի:
«Հայ Փոստի» դիմացը հավաքված տատիկ պապիկների նկարներն եք տարածում և չեք ասում, որ էդ խեղճ մարդիկ թոշակ են ստացել դրա համար են գնացել այնտեղ: Գնացել են, որովհետև մենակ են, որովհետև հացին կակա են ասում, որովհետև ապրել են ուզում: Գնացել են, քանզի այլ տարբերակ չունեն:
Ժողովրդին մեղադրում եք, բայց այդ նույն ժողովրդին դուք եք վարակել, որովհետև դուք էիք քարոզարշավ անում, դուք էիք բուկլետ բաժանում:
Միակ մեղավորը դու՛ ես Նիկոլ:
Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից