Ալեկոծված Ամերիկա. Մեկ աֆրոամերիկացու «ասֆալտին փռելու» հետևանքները

Մեկ շաբաթ է Միացյալ Նահանգներն ալեկոծված է: Եվ ոչ միայն: Եվրոպական մի շարք երկրներում ի աջակցություն ամերիկացի ցուցարարների բողոքի ակցիաներ են իրականացվում այս օրերին:

Միացյալ Նահանգների ավելի քան 40 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Լոս Անջելեսում, պարետային ժամ է հայտարարված, 15 նահանգներում փողոց են դուրս բերվել Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:

Ամերիկյան իշխանությունները այս քայլերին ստիպված եղան դիմել մայիսի 25-ին սկիզբ առած լայնածավալ անկարգությունների հետագա տարածումը կանխելու նպատակով: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումները ԱՄՆ ողջ տարածքում սկիզբ առան մայիսի 25-ին` Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած միջադեպից հաշվված ժամեր անց: Դրա ընթացքում ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկում քաղաքի աֆրոամերիկացի բնակիչներից մեկին` Ջորջ Ֆլոյդին: Դատելով համացանցում հայտնված տեսանյութերից՝ ոստիկաններից մեկը Ֆլոյդի ձերբակալության ընթացքում նրա նկատմամբ անհամաչափ ուժ էր կիրառել, որի արդյունքում տղամարդը մահացել էր:
Ֆլոյդի մահվանից հետո սկիզբ առած ցույցերն արագորեն դուրս եկան վերահսկողությունից, դրանց մասնակիցների մի մասը սկսեց մեքենաներ այրել, հարձակումներ գործել ոստիկանների վրա, մի շարք քաղաքներում գործը հասավ խոշոր սուպերմարկետների թալանին:

Առավել լարված էր իրավիճակը մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ ցուցարարների և ոստիկանների միջև բախումները ծավալվել էին Սպիտակ տան անմիջական հարևանությամբ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները փորձել էին անգամ հրկիզել Սպիտակ տան անմիջական հարևանությամբ գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն ամերիկյան քաղաքական և կրոնական շրջանակներում նաև հայտնի է որպես «Նախագահների եկեղեցի»: ԱՄՆ մի շարք նախագահներ, այդ թվում՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, բազմիցս այցելել են այս եկեղեցի` մասնակցելով այնտեղ մատուցվող ժամերգություններին: Ի դեպ, CNN-ի տեղեկություններով, ուրբաթ երեկոյան, երբ Սպիտակ տան շրջակայքում ոստիկանության և ցուցարարների միջև առաջին ծավալուն բախումներն էին արձանագրվել, ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայությունը Դոնալդ Թրամփին, առաջին տիկին Մելանիա Թրամփին և նրանց որդուն տարհանել է Սպիտակ տան նկուղում գտնվող բունկեր: Նախագահական ընտանիքն, ըստ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների, այդ բունկերում էր մնացել մոտ մեկ ժամ` մինչև անկարգությունների ճնշումը:

Հազարավոր մարդիկ մասնակցեցին նաև Նյու Յորքում ծավալված բողոքի ակցիաներին: Դրանց մասնակիցներ վերջին 12 ժամերին առնվազն մեկ ոստիկանական մեքենա են հրկիզել Մանհեթենի հարավային հատվածում, բախումներ են արձանագրվել Յունիոն Սքվերի շրջանում, ինչպես նաև Բրուքլինում:

«Նյու Յորքի բնակիչներն այսօր արտահայտեցին խնդիրներ լուծված տեսնելու իրենց ցանկությունը: Դրանք խաղաղ ցուցարարներ էին, սակայն կար նաև մարդկանց մի փոքր խումբ, որ գերադասեց դիմել բռնության, որոնք այս ցույցերին մասնակցում էին զուտ ոստիկաններին սադրելու, նրանց վրա հարձակվելու նպատակով: Նման պահվածքն անընդունելի է: Ես դիմում եմ խաղաղ ցուցարարներին` եթե դուք դեռևս փողոցում եք, փորձելով խաղաղ միջոցներով փոփոխությունների հասնել իմացեք` մենք ձեզ լսել ենք: Այժմ, սակայն, եկել է մարդկանց տուն վերադառնալու պահը», - կեսգիշերին շտապ կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:

Ի դեպ, այս ասուլիսից հաշվված ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում ծավալված բախումների ընթացքում ձերբակալված տասնյակ ցուցարարների թվում է նաև քաղաքապետի դուստրը` Քիարա Դե Բլազիոն: Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում անցկացնելուց հետո քաղաքապետի դուստրն ազատ էր արձակվել:
Երկուշաբթի օրը մարդիկ խաղաղ ցույց էին անցկացնում Սպիտակ տան առջև, երկրի նախագահը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ, ասելով, թե «ներքին ահաբեկչության գործողություններ» են իրականացվում բռնի ցուցարարների կողմից, և խոստացավ վերջ դնել, ամբողջ երկրում տարածվող, իր խոսքերով ասած՝ «անկարգություններին և անօրինականություններին»:

«Այսօր ես բոլոր նահանգապետերին առաջարկել եմ տեղակայել Ազգային պահակազորի անհրաժեշտ թվով ջոկատներ, որպեսզի հնարավոր լինի ցրել այդ հավաքները: Քաղաքապետերն ու նահանգապետերը պետք է դուրս բերեն մեծ թվով իրավապահ մարմինների ուժեր այնքան ժամանակ, քանի դեռ բռնությունները չեն դադարեցվել: Իսկ եթե քաղաքները կամ նահանգները հրաժարվեն դիմել գործողությունների, ապա ես կտեղակայեմ ԱՄՆ-ի բանակային ուժեր և շուտափույթ կլուծեմ խնդիրը», հայտարարել է Թրամփը:

Այն պահին, երբ Թրամփը հանդես էր գալիս այս հայտարարությամբ, հարակից այգուց լսվում էին արցունքաբեր գազի կրակոցի ձայներ, որտեղ անվտանգության ուժերն արդեն սկսել էին մաքրել փողոցները ցուցարարներից: Թրամփն այս հայտարարությամբ հանդես եկավ, քանի որ ոստիկանի կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից մի քանի օր անց բողոքի ցույցերը ոչ միայն չեն մարում, այլ ավելի են տարածվում երկրի տարբեր հատվածներում և վերածվում բռնությունների, ընթանում համատարած թալանի ու վանդալիզմի ուղեկցությամբ:

Սակայն այս օրերին Թրամփին են ոմանք մեղադրում ռասայական հակասություններ հրահրելու մեջ: Նրանց թվում է նախագահի թեկնածության հավակնորդ Ջո Բայդընը, որը աֆրոամերիկյան հոգևոր առաջնորդների հետ անցկացրած հանդիպման ժամանակ խստորեն է դատապարտել Թրամփին ատելություն սերմանելու մեջ:

Բայդընի այս խոսքերից հետո Թրամփը ոտքով անցել է փողոցը, և Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ասել. «Մենք ունենք հզոր հայրենիք»: Նա մուտք չի գործել եկեղեցի, սակայն կանգնել է այնտեղ` Աստածաշունչը ձեռքին:

Ոմանք սա համարում են քարոզարշավի մի ձև, որի նպատակն իր աջակիցների թիվը մեծացնելն է: Այս գործողության համար Թրամփին այսօր մեղադրում են կրոնական մեծաթիվ առաջնորդներ, այդ թվում Վաշինգտոնի եպիսիկոպոս Մարիան Բադին, որոնք ասում են, թե Աստվածաշունչը քարոզարշավի պարագա չէ, կրոնը քաղաքական գործիք չէ:

Իսկ սպանված Ջորջ Ֆլոյդի եղբայրը կոչ է անում վերջ տալ բռնություններին ու հայտարարում, որ իր եղբայրը միասնության ջատագով էր:

Մեկ ամերիկացու սպանությունն ալեկոծեց ողջ Միացյալ Նահանգները, որը համարվում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հզոր պետություններից մեկը: Ջորջ Ֆլոյդի սպանությունը վառ օրինակ է, թե ինչ է պատահում, երբ իրավասու մարմինները գերագնահատում են իրենց լիազորությունները և մոռանում են, որ կոչված են ծառայելու ժողովրդին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2385 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am