Դասեր չքաղելու նուրբ արվեստը, Փաշինյանը վտանգավոր է դառնում

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տեղեկացրեց, որ ինքն ու ընտանիքը վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, բայց նրանցից որեւէ մեկն ախտանիշ չունի, այսինքն ասիմպտոմ վարակակիրներ են, վարչապետի ինքնազգացողությունն էլ լավ է, ուստի կշարունակի աշխատանքը տանից: Թե ինչպես ստեցվեց, որ վերջին օրերին դիմակների գովազդային գործակալ դարձած վարչապետին կպավ կորոնավիրուսը, իսկ ինքն էլ վարակեց ողջ ընտանիքին, սա գիտի միայն Նիկոլ Փաշինյանը: Իսկ շատերը կասկածում են ընդհանրապես նրանց վարակման փաստի առթիվ, համարում, որ դա էժան փիար ակցիա է, որով վարչապետը փորձում է մնալ թրենդի մեջ եւ այլ երկրների ղեկավարներից հետ չմնալ ու ձեռքի հետ էլ ցույց տալ, թե նույնիսկ վարակված վիճակում է շարունակում աշխատել հանուն իր երկրի ու ժողովրդի:

Եթե ընդունենք, որ վարչապետն իսկապես վարակվել է կորոնավիրուսուվ եւ այժմ ինքնամեկուսացված է, ապա պետք է փաստենք, որ վարակակիր Փաշինյանը դասեր չի քաղել իր ստեղծված իրավիճակից եւ շարունակում է նույն անլրջությամբ մոտենալ հարցին, ինչպես ամենասկզբում էր, երբ կորոնավիրուսն իր ոտքով եկել էր Հայաստան, իսկ վարչապետն ու իր թիմը Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող հանրաքվեի քարոզարշավն էին իրականացնում ու այս վարակին մատների արանքով նայում, հումորներ անում, թե սովորական վիրուս է, պինցետով կբռնենք, արաղով կախտահանենք, մի խոսքով՝ կորոնավիրուսն ում շունն ա սկզբունքով առաջնորդվում:
Այս անլուրջ եւ անպատասխանատու վարքագծի արդյունքում է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք, մինչդեռ պետության ղեկավարը դասեր չի քաղել այս վիճակից եւ շարունակում է նույն ոճով:

Նա մեղադրում է բոլորին՝ կարի ֆաբրիկայի աշխատակիցներին, հունիսմեկյան միջոցառում կազմակերպած ծնողներին, բանկերին ու բոլոր բոլորին բացի, անշուշտ, իրենից: Արդեն երկու օր է վարակակիր Փաշինյանը պարետատան նիստեր է անցկացնում կառավարական ամառանոցում եւ շփվում տարբեր պաշտոնյաների, բուժհիմնարկների պատասխանատուների հետ:
Այսպիսով վարչապետը խախտում է մեկուսացման կանոնները եւ կարող է վարակի փոխանցման աղբյուր դառնալ: Դեռեւս մարտին խորհրդարանը Վարչական օրենսգրքում փոփոխություններ կատարեց, որպեսզի մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանները խախտող վարակակիրները վարչական պատասխանատվության ենթարկվեն, տույժ-տուգանք մուծեն, իսկ երբ դիմացինին վարակելը ողբերգական ավարտ ունենա, ապա նաեւ կալանք է նախատեսված:
Հետեւաբար ճիշտ կլինի, որ ուրիշների լուսանկարները տարածելուց առաջ եւ այսպես կոչված անպատասխանատու պահվածքը քննադատելոի փոխարեն վարչապետը նախ իրենից սկսի, եթե, իհարկե, իր վարակված լինելու փաստը կեղծ չէ, պետք է թողներ այս ամբողջ շոուն ու աշխատանքներն իրականացներ հեռավար: Եւ չզբաղվել դեմագոգությամբ, հրապարակելով լուսանկարներ, թե տեսեք՝ ահա ինչու են թվերը դառնում ռեկորդային:

Եթե կան մեղավորներ դրանցից մեկն էլ, գուցե հենց առաջինը դուք եք՝ նախ անպատասխանատու եւ անլուրջ հայտարարություններով, հիմա արդեն պահվածքով:

Անի Սահակյան

դիտվել է 3700 անգամ
Լրահոս
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am