Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյան

«Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել, այսօր երկուսի ջերմությունն էլ նորմայի սահմանում է։ Ես, Մարիամը եւ պարոն Փաշինյանը ջերմություն չունենք։ Մեր ընտանիքի անդամների վարակված լինելն անակնկալ է եղել: Այսօր մանկաբույժ եւ մեծահասակների բժիշկներ են եկել, բուժզննման ենթարկել, խոհուրդներ տվել։ Վարչապետ Փաշինյանը, որն ամեն օր աշխատում է, եւ Մարիամը, որը հանրային վայրերում հաճախ է լինում, թեեւ տնից է աշխատում, միշտ հետեւել են կանոններին»,-«Ազատություն» ռադիոկայանի եթերում, տեսակապով հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։  

«Մեր հանրության շրջանում թերահավատությունը, որ կորոնավիրուս կա եւ վտանգավոր է, մեր ազգային առանձնահատկություններից է, ազգային հոգեբանություն, որ մենք շատ դժվարին վիճակներից ենք դուրս եկել, հետեւաբար սա էլ հեշտությամբ կհաղթահարենք։Բայց ես ունեմ ծանոթներ, որոնցից մեկը հազիվ է շնչում, նույնիսկ չի կարողանում խոսել, մեկ ուրիշը ծանր է տանում հիվանդությունը։ Շատ տհաճ ընթացք ունի բուժումը։ Սա այն դեպքն է, որ շատ վիրավորական է, որ այլ երկրներում, որոնց մասին կարող ենք ասել, որ սառը ժողովուրդներ են իրենք, չեն սիրում գրկախառնվել, իրարից հեռու են մնում, վիճակն այդքան վատ չէ։ Մենք էլ համավարակի հաղթահարումից հետո կվերադառնանք նույն՝ ջերմ հարաբերությունների վիճակին, բայց մինչեւ այդ պետք է զգույշ լինենք։ Այս վիրուսի առանձնահատկությունն այն է, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր ձեւով է ընթանում»,- ասել է նա:

Ինչո՞ւ շատ այլ երկրների համեմատ Հայաստանում այդքան մեծ է վարակվածների թիվը՝ հարցին, Ա․Հակոբյանը պատասխանել է․

«Որքան ես եմ տեղյակ, բոլոր երկրներում կատարվում են նույն գործողությունները, չկա տեղեկություն, որ մեզ մոտ չօգտագործեն։ Հայտնի միջոցառումները՝ դիմակներ կրելը, ախտահանելը, նույն կանոններն այստեղ էլ են սահմանված։ Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, եւ յուրաքանչյուրը պետք է պահպանի սահմանված, ու նաեւ հիգիենայի կանոնները։ Իմ խորհուրդն է՝ ամեն ինչ անել չվարակվելու համար։ Ոչ ոք չգիտի՝ ինչպես կհաղթահարի հիվանդությունը, հնարավոր է՝ նույնիսկ ջերմություն չունենա, հնարավոր է՝ ամենավատ ավարտը լինի»։

դիտվել է 1083 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am