Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ». ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան՝ ուղիղ
Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, գյուղացիներն ընդդիմանում են. «Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ»,-ասաց նրանցից մեկը։
Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառը Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է: