Զենքի վաճառքի վերաբերյալ իշխանականների և նրանց շրջապատի արձագանքը ինքնախոստովանություն է

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին տեսաուղերձի ժամանակ մեղադրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապօրինի զենք վաճառելու մեջ՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ, ըստ որոնց, զենքի վաճառքի մեջ ներքաշված ու նախկինների հետ շատ սերտ համագործակցած, իսկ իշխանատեղափոխությունից հետո Նիկոլի հետ "լեզու գտած" Դավիթ Գալստայանը՝ "պատրոն Դավիթը" ՀՀ ՊՆ-ի հովանու ներքո կամ անվան տակ բավական ցածր գնով զենք է գնել և վաճառել երրորդ երկիր...

Վարչապետի շրջապատը և նրան սպասարկող արբանյակները շատ զարմանալի բովանդակությամբ արձագանքեցին Մինասյանի այս խայտառակ բացահայտմանը... Նրանք չհերքեցին, որ Դավիթ Գալստյանը ՀՀ ՊՆ-ի անվան քողի տակ զենք է գնել ու վաճառել երրորդ երկիր, որի համար 10 տարով նրան արգելվել է ՌԴ մուտքը, այլ հայտարարեցին, որ ժամանակին՝ 2000-ականներին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Վիկիլիքսի կողմից ևս մեղսագրվել են այդպիսի գործողություններ...
Բացարձակ մտադրություններ չունեմ պաշտպանելու նախկիններին, որոնց ներկայացուցիչներն արդեն են հանդես եկել այդ պատմության պարզաբանմամբ...
Բայց ինձ մի բան է հետաքրքրում... Երկու տարի իշխանության գլխին կանգնած Նիկոլն ու իր թիմը, որոնք ունեն բացարձակ իշխանություն նաև իրավապահ համակարգի նկատմամբ, մինչև հիմա ի՞նչ են ձեռնարկել, որ ապացուցեն և բացահայտեն նախին նախագահին վերագրվող ապօրինի զենք վաճառելու այդ պատմությունը և պատժեն մեղավորին... Ես մտադրություն չունեմ հավատալու Վիկիլիքսին, քանի դեռ այդ պատմության վերաբերյալ այս երկու տարվա մեջ մի բառ չի ասել երրորդ նախագահի գլխավոր "թշնամի" Փաշինյան Նիկոլը... Իշխանությունների և նրանց սպասարկողների այս զավեշտալի արձագանքը, երբ չեն հերքում իրենց կուռքին վերագրվող հանցագործությունը՝ հղում տալով նախկինների ապօրինություններին, ապացուցում է, որ Մինասյանը ճիշտ է ասում... Ըստ նիկոլականների և Փաշինյանի արբանյակների արձագանքի` ստացվում է, որ նախկին նախագահին չեն մեղադրում և պատժում, որ իրենք էլ նույն ապօրինություններով զբաղվեն...

Նույնաբովանդակ էժանագին պատասխան եղավ նաև ծխախոտի մաքսանենգ արտահանման վերաբերյալ, երբ վարչապետ Նիկոլը հայտարարեց, որ վերջին 5 տարում (3 տարի Սարգսյանը, իսկ 2 տարին էլ ինքը) այդ ձևով ծխախոտ են տարել, բայց կրկին որևէ ապացույց մինչև հիմա չներկայացնելով այն բանի վերաբերյալ, որ նախկինի օրոք ևս այսպիսի անօրինականություններ են եղել...

Զավեշտալի էր ՀՀՇ-ՀԱԿ-ականներից ոմանց արձագանքը, ըստ որոնց, Միշիկը "Ադրբեջանին "գործ տվող" ստոր դավաճան է... Իրո՞ք...Իսկ որտե՛ղ էին այս մեղադրողները, երբ ՀՀՇ-ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրակեղծարարության մեջ մեղադրած և չարիք անված Նիկոլ Փաշինյանը մոտ երկու ամիս առաջ Քաղավիացիայի հետ կապված սկանդալի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարում, որ մեր ավիաընկերությունները Աֆրիկայում ապօրինի զենք են տեղափոխել և այլ անօրինական գործունեություն են ծավալել...Հետաքրքիր է, ըստ իրենց Հայաստանի վարչապետի արածն ինչ էր... Բայց չգիտես ինչու՞ Միշիկի չփաստագրված դավաճանությունը տեսնողները Նիկոլի փաստագրված դավաճանություններն ու որպես երկրի ղեկավար Հայաստանը խայտառակելը չեն տեսնում...


Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am