3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները. բացառիկ մանրամասներ

NEWSPRESS.am-ը գրում է. Օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում, զենքի անօրինական վաճառքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներգրավածության մասին խոսելիս տվեց մի անուն, ում մասին NEWSPRESS.am-ը հրապարակել էր դեռ նախորդ տարի: Խոսքը Դավիթ Գալստյանի կամ «Պատրոն Դավիթի» և կամ էլ «Սուտինյոր Դավիթի» մասին է:

Շրջանակով ընդգծվածը Դավիթ Գալստյանն է

Եվ ահա NEWSPRESS.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել զենքի աղմկոտ գնումների և առհասարակ նրա գործերի, պաշտոնյա հովանավորների և այլնի մասին:

Այսպես. ընթերցողին հիշեցնենք, թե ով է Դավիթ Գալստյանն առհասարակ: Նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Վաչագան Ղազարյանի, նույն ինքը՝ Սերժի Վաչոյի սանիկն է: Դեռ նախորդ տարի էինք գրել այն մասին, որ մեր տեղեկություններով հենց Գալստյանն էր վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է նրա՝ «Սուտինյոր» մականվանը, ապա դա էլ կապված է այն բանի հետ, որ նա ժամանակին ինքնաթիռով աղջիկներ է բերելիս եղել Հայաստան: Գալստյանին Ղազախստանում եղած ժամանակ հանդիպել է Յուրի Խաչատուրովը հենց Գալստյանին պատկանող գիշերային ակումբում, ընկերացել նրա հետ, դրանից հետո Խաչատուրովը Գալստյանին «բերել է» Հայաստան, ծանոթացրել իր շրջապատի, այդ թվում՝ Վաչագան Ղազարյանի հետ: Այսպես էլ սկսվել է Պատրոն Դավիթ-Սերժի Վաչո տանդեմի քավոր-սանիկությունը, ինչի մասին նրբանկատորեն լռում է Միքայել Մինասյանը:


Ինչ վերաբերում է Գալստյանի՝ զենքի անօրինական վաճառքի հետ կապված «քաջագործություններին». Մինասյանը խոսում է պայմանականությունների լեզվով, ինչպես ինքն է ասում, «դիվանագիտորեն»: Մենք ավելի «անկեղծ» կլինենք ընթերցողների հետ և կհրապարակենք տեղեկությունները, որոնք հասել են մեզ այս գործարքի մասին, և քանի որ մեր նախորդ հրապարակմանն իրավական գործընթացներ չեն հետևել, ապա կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը պարզապես չի ցանկացել զբաղվել խնդրով, իսկ դա իր հերթին «այլ» ենթադրություններ անելու տեղիք է տալիս:

Ըստ այդմ՝ այժմ ավելի մանրամասն. զենքը, որի մասին չի խոսում Մինասյանը, «Կոռնետ» հակատանկային հրթիռների մասին է, այսինքն՝ դրանք նախատեսված են տանկեր խոցելու համար: «Սև շուկայում» «Կոռնետի» գնի տարբերությունը մինչև 20 անգամ ավելի է սովորական շուկայինից: Այսինքն՝ եթե սովորական շուկայում այդ զենքն արժե, ասենք, 10 հազար դոլար, ապա «սև շուկայի» պարագայում՝ ասենք 150 հազար դոլար: Սա է պատճառը, որ Գալստյանը «Կոռնետը» Հայաստան բերելու փոխարեն՝ վաճառել է «սև շուկայում»: Սա է նաև այն պատճառը, որի համար Ռուսաստանի Դաշնությունը, այսպես ասենք, վիրավորվել է Հայաստանից, և Դավիթ Գալստյանն էլ հայտնվել է ՌԴ «սև ցուցակում»:



Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Դավիթ Գալստյանի՝ օֆշորում գրանցված Royalsys Engineering ltd. ընկերությանը զենքի առքուվաճառքով զբաղվելու լիցենզիա տալուն: Նշենք, որ այս ընկերությունը պետք է «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն հիմներ: Նախ, միջանկյալ հարցնենք մեր երկրի վարչապետին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գնումները կատարվում են Վաչոյի սանիկի՝ օֆշորում գրանցված ընկերության կողմից: Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունն ինքը չի գնում իրեն անհրաժեշտ զինատեսակները, այլ օգտվում է օֆշորային ընկերություններից:


Եթե Փաշինյանը կդժվարանա հարցին պատասխանելուց, ապա մենք կհուշենք նրան. դա արվում է միայն և հատուկ այն բանի համար, որպեսզի տեղի ունենա կոռուպցիա, թալան: Դա ամենահարմար կոռուպցիոն մեխանիզմն է: Օֆշորային ընկերություններն, առհասարակ օգտագործվում են մեկ նպատակով, որպեսզի հանրությունը հնարավորություն չունենա տեղեկանալու, թե ինչ գնով է պետությունը ձեռք բերել այս կամ այն զինատեսակը, իսկ ՊՆ-ի պարագայում վճարած գները թաքցնել պարզապես հնարավոր չի լինի:

Եվս մեկ հարց էլ բարձրացնենք, որն ինքն իրեն պետք է տար Նիկոլ Փաշինյանը՝ ինչպե՞ս է Հայաստանում Կալաշնիկովի արտադրություն սկսելու մի ընկերություն, որի ղեկավարը «պերսոնա նոն գրատա» է Ռուսաստանում՝ 10 տարով:


NEWSPRESS.am-ը Հորդանանից ստացել է դեռևս Հորդանանում արված, որոշ դեպքերում, պատռված անիվներով զենքերի լուսանկարները, որոնք շարքից դուրս բերված են եղել և որոնք հետագայում վերանորոգվել, արտաքին «դզման-փչման» պրոցեսի են ենթարկվել, գունափոխվել և ուղարկվել Հայաստան, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հպարտ դեմքի արտահայտությամբ լուսանկարվել է դրանց ֆոնին:

Լուսանկարներն արված են Հորդանանում՝ մինչ վերանորոգումը

Զենքերը՝ արդեն վերանորոգումից հետո

Բայց սա էլ դեռ ամենը չէ. այս զենքերի համար Հայաստանի բյուջեն վճարել է, ուշադրություն, 27 մլն դոլար, մինչդեռ զենքերի գնման համար ծախսվել է ընդամենը 3.5 մլն դոլար: Ստացվում է, որ շուրջ 23.5 մլն դոլար պարզապես հօդս է ցնդել: Ավելի կոնկրետ՝ օֆշորում կուտակված գումարները գնացել են ինչ-որ մարդկանց գրպանները՝ արդեն կաշառքի տեսքով:

Շեշտենք, որ շահագործված մեքենաներն օգտագործվել են անապատում՝ ավազների մեջ, և տեխնիկան ամբողջությամբ լցված է եղել ավազով, ինչն էլ ավելի է նպաստել շարքից դուրս գալուն:

 

Եվ քանի որ այժմ Հայաստանում չկա վարչապետի կողմից Հայաստան ներկրվող տեխնիկան ստուգող հանձնաժողով, որը կստուգեր այս մեքենաների սարքին լինելը, այդ ստուգումն իրականացնում է հենց ՊՆ-ն: Զավեշտ է՝ ՊՆ-ին ստուգում է ՊՆ-ն: Այստեղ է, որ կոռուպցիան բարենպաստ միջավայր է ստանում իր համար:

Այսքանով, սակայն, «Պատրոն» կամ «Սուտինյոր Դավիթի» արկածները չեն վերջանում. նա իր ենթակայությամբ աշխատանքի է վերցնում երկար տարիներ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության պետ աշխատած Ռոբերտ Նադիրյանին, ում նախկին ՊՆախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքից հեռացրել էր, մեր տեղեկություններով, թալանի պատճառով: Քրեական գործ էլ պետք է հարուցվեր, սակայն Նադիրյանը ներկայացրել է բժշկական թուղթ այն մասին, որ ինքը ծանր հիվանդ է (չենք բացահայտում նրա հիվանդությունը, համենայն դեպս, ըստ ներկայացված փաստաթղթի՝ բժշկական գաղտնիքը պահելով), և, այսպես ասենք, նրան «ներել են»: Այժմ, փաստորեն, նա նորից աշխատանքի է անցել Գալստյանի թեթև ձեռքով:


Ինչ վերաբերում է արդեն պաշտոնական լուսանկարներին, ապա դրանցից մեկում երևում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ով ևս Պատրոն Դավիթի ընկերներից է՝ դեռևս Խաչատուրովի «ժամանակներից»:

Շրջանակով ընդգծվածը Ստեփան Գալստյանն է

Մեր աղբյուրները վստահ են, որ վերը նշված գործարքն անհնար էր անել առանց Ստեփան Գալստյանի իմացության, քանի որ հենց նա է համարվում հակաօդային պաշտպանության ու ավիացիայի գեներալ: Ասում են նաև, որ այս պահի դրությամբ հենց նա է Հայաստանում ամենահարուստ գեներալը, ով նույնիսկ սեփական ինքնաթիռներ ունի: Դրան դեռ կանդրադառնանք:

Դավիթ Գալստյանն իր հերթին, մոնոպոլիստ է ՊՆ-ում նման գործարքներ իրականացնելու առումով: Մեզ հասած տեղեկություններով՝ միայն նա կարող է այդքան կաշառք ապահովել՝ օգտագործելով իր օֆշորային ընկերությունը, որը, մեծ հաշվով, հենց այդ նպատակով էլ ստեղծվել է. որպեսզի ՀՀ քաղաքացու վճարած հարկերից զենք ձեռք բերելու նպատակով տրամադրված գումարները ինչ-որ մարդկանց գրպաններ հոսեն: Թե ում գրպաններն են գնում այդ գումարները, բացի այս սխեմայի «ճարտարապետ» մյուս՝ Ստեփան Գալստյանից, առայժմ թողնում ենք, որ բացահայտի իշխանությունը:


Վաչոյի սանիկ Դավիթ Գալստյանի ևս մեկ «հերոսության» մասին մեզ նույնպես հայտնի է դարձել. նա Փաշինյանի վարչապետության օրոք արդեն Հայաստան է բերել նույնիսկ 60-ականների զենքեր: Խոսքը Հարավսլավիայում արտադրված գնդացիրների մասին է, որը 20 անգամ թանկ է արժեցել Հայաստանի բյուջեի համար, քան դրա իրական գինն է: Այդ գնդացիրներն այժմ էլ «գցված են» ՊՆ պահեստներում, որովհետև որևէ ստորաբաժին դրանց կարիքը չունի:

Ընդհանրապես Գալստյանին պատկանող Royalsys Engineering ltd. ընկերության բերած բոլոր զենքերն էլ կամ հնամաշ են, կամ շուկայականից անհամեմատ թանկ ձեռք բերված: Ընդ որում՝ բոլոր այդ զենքերը մատակարարվել են հակաօդային պաշտպանության կարիքների համար, իսկ այդ կարիքների համար գնումները որոշում է ո՞վ: Ճի՜շտ է: Ստեփան Գալստյանը:


Վարչապետ Փաշինյանն ապրիլի 6-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին ի պատասխան նշել էր, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ: Հուշենք Փաշինյանին, որ հենց այդ ինքնաթիռները, օդում կախված լուրերի համաձայն, պատկանում են հենց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին:

Ինչ վերաբերում է Հայաստան չտեղափոխված խմբաքանակին և դրա հետևանքով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն էլ ավելի վատթարացնելուն, ապա մեր աղբյուրները պնդում են, որ դա է պատճառը, որ Ռուսաստանը չի ուզում Հայաստանի համար վերանայել ոչ միայն գազի գինը, այլև որևէ հարցում բանակցել Փաշինյանի ու նրա կառավարության հետ: Քանի որ, եթե վերը թվարկված մարդիկ ոչ միայն չեն ձերբակալվում-կալանավորվում, այլև շարունակում են աշխատել, ապա դա որոշակի վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ. Կրեմլը կարող է կարծել, որ իրենց մեջքի ետևում այս «զենքային քյանդրբազությունները» հովանավորվում են Հայաստանի քաղաքական ու ռազմական բարձրագույն ղեկավարության կողմից: Ռուսաստանն իր հակահայկական քայլերն արդեն իսկ ձեռնարկում է, բայց դա դեռ ամենը չէ: Սպասվում է, որ Միացյալ Նահանգների համար ևս սա, մեղծ ասած, անընդունելի է լինելու և պատասխան ապտակը Հայաստանը ստանալու է, քանի որ, միջնորդավորված, թե առանց, Հայաստանի համար ձեռք բերված զենքը հայտնվել է ահաբեկչական խմբավորումների ձեռքում:

Մանրամասները՝ NEWSPRESS.am-ում:

 

դիտվել է 1132 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am