Ի՞նչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում

2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակվել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը, 2015 թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում: Այս մասին տեղեկանում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Մեր առավել խոր ուսումնաաիրությունները թույլ տվեցին պարզել մի քանի կարևոր մանրամասներ:

Մամեդյարովի ձեռք բերած բնակարանները գտնվում են «Թրամփ» անունը կրող և նրաընկերության կողմից սպասարկվող մանհեթենյան շքեղ շենքում, որի հասցեն է «250 Riverside Boulevard, Manhattan, NY»: 2015թ. Թրամփը դեռևս բիզնես նախագծեր ուներ Ադրբեջանում և երկրի իշխանությունները փորձում էին սերտ կապեր հաստատել ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի և նրա ընտանիքի հետ:

Չմոռանանք, որ Բաքվում կառուցվում էր Թրամփ թաուերը, որի շինարարական աշխատանքներին եկել էր հետևելու Իվանկա Թրամփը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը առանձնապես ոչինչ չշահեց այս գործարքով, քանի որ Թրամփը փակեց իր բիզնեսն Ադրբեջանում նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Իսկ 2019 թ. «Թրամփ» անունը կրող շենքի բնակիչների 74 տոկոսը քվեարկեցին շենքի վրայից Թրամփի անունը հեռացնելու օգտին (հետաքրքիր է ինչպես է քվեարկել Մամեդյարովը):

Չնայած սպասարկումը դեռևս Թրամփի կազմակերպությունն է իրականացնում, սակայն այս որոշումը շենքի բնակիչների համար կարող էր արժենալ մինչև 1մլն դոլար, որը պետք է վճարվի Թրամփին (Մամեդյարովը նույնպես վճարելու է):

Եվ այսպես, Մամեդյարովի որդին ձեռք է բերել 2 բնակարան` պենտհաուսում, որոնք գտնվում են կողք կողքի, PH2K և PH3K համարներով: Բնակարններից մեկը արժեցել է 2,05 մլն, մյուսը` 2,2 մլն դոլար: Գործարքը կատարվել է կամ կանխիկով, կամ փոխանցումով, քանի որ որևէ տեսակի վարկ չի ձևակերպվել Էմինի անունով: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք, Մամեդյարովի որդին, Էմինը, գրանցված է «250 East Houston Street #6D, Manhattan, NY» հասցեյում գտնվող բնակարանում, որը հավանաբար կրկին իրեն է պատկանում: Այդ բնակարանի արժեքը կազմում է 989,894 դոլար:

Ներկայացնում ենք գործարքի մանրամասները պարունակող փաստաթղթի լուսանկարը, շենքի լուսանկարն՝ արված 2018թ, ինչպես նաև ձեռք բերված բնակարանի ֆոտոլուսանկարները»,-հայտնում են Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից:

 

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am