Լարված իրավիճակ` ԱՄՆ-ում. թիրախում Mercedes-ի ավտոսրահն է
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տարբեր քաղաքներում սկսված զանգվածային բողոքի ցույցերը քաոս են առաջացրել երկրում, գրում է Daily Mail-ը։
Ցույցերի 6-րդ օրն ուղեկցվել է կողոպուտով, թալանով և բռնության ակտերով․ հաղորդվում է, որ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում հարձակման է ենթարկվել Mercedes մակնիշի մեքենաների ավտոսրահը։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Honda-ի ցուցասրահը, որը գտնվում է Mercedes-ի ավտոսրահի անմիջական հարևանությամբ, նույնպես տուժել է․ ցուցարարները քարեր են նետել շինության ուղղությամբ։