Օրենսդիրն առաջարկում է սպառողական կրեդիտավորման համար սահմանել նոր պահանջներ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանն Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Լրամշակմամբ նախատեսվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:
Արյունքում ըստ էության սպառողական կրեդիտավորման համար սահմանվում են նոր պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով:
Օրենքով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021թ. հունվարի 1-ից: