Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Փաշինյանի հետ կապված բացահայտումներին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Միքայել Մինասյանի բացահայտումներն այնքան շոկային էին, որ ուշադրությունից դուրս մնացին կարևորագույն նրբություններ: Վորոնեժ ուղարկված մաքսանենգ ծխախոտի մաֆիոզ սխեմաները կարծես թե առնչվում են նաև ՀՀ կառավարության քվոտայով ԵԱՏՄ պաշտոնյայի հետ: Եվ ոչ միայն Վորոնեժ: Օրը կգա, մոսկովյան արկածների մասին էլ կիմանանք ու կամաչենք, որ ժողվարչապետն իր «զեմլյակի» հետ միասին հայկական պետական դրոշի ու զինանշանի ծխածածկույթի տակ մանր ջեբկիրությամբ էր զբաղված ռուսաստանյան անդաստաններում:

Երկու կոպեկ փող աշխատելու խաթր Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի Հանրապետությունը չի վերածել մոսկովյան անցումներում կեղծ դիպլոմ ծախող բուդկայի, Նիկոլ Փաշինյանը մաֆիոզ սխեմաների մեջ է ներքաշել նաև ԵԱՏՄ-ն` ի դեմս Հայաստանի քվոտայով ԵԱՏՄ-ում իր կադրային նշանակումների: Եվ այդ մասին շատ լավ գիտեն ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ երկրների հատուկ ծառայությունները: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը խայտառակեց ոչ միայն ՀԱՊԿ-ը, երբ ակնհայտ շինծու և կարված գործով ՀԱՊԿ-ից հետ կանչեց կազմակերպության գլխավոր քարտուղար գեներալ Խաչատուրովին, այլև ԵՏԱՄ-ն խայտառակեց: Որովհետև պարզվեց, որ Հայաստանից նշանակված ԵԱՏՄ որոշ պաշտոնյաներ ժողվարչապետի հետ միասին ոտքից գլուխ խրված են կանտաբանդայի մաֆիոզ սխեմաների մեջ:

Պատկերացնու՞մ եք` սա ինչ հարված է ԵԱՏՄ հեղինակությանը, պատկերացնու՞մ եք` ինչ աչքով են հիմա նայում մեր ժողվարչապետին ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ պետությունների ղեկավարները:

Ծիծաղելին այն է, որ բոլորն են հասկացել` ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն ժողվարչապետը չի խայտառակել արևմտյան ինչ-ինչ շրջանակների պատվերով: ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն Նիկոլ Փաշինյանը խայտառակել է սերմացու գողացող մկան նման մի քանի կոպեկ թռցնելու համար: Նիկոլ Փաշինյանը թքած ունի Հայաստանի միջազգային համբավի վրա էլ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ համբավի վրա էլ: Կարևորը` իր իսկ բառապաշարով ասած` լափը տեղը լինի ու քանի մոտ է լափամանին` ինչքան կարող է ու ոնց կարող է` լափելու է:

Հետո էլ զարմանում են, թե Հայաստանի ժողվարչապետին միջազգային մակարդակում ինչու բանի տեղ չեն դնում: Իսկ միջազգային հարաբերություններում այդ ե՞րբ են մանր ջեբկիրներին հարգել, որ սրան հարգեին...»:

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am