Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին այն դեպքում, վարակի թիրախում հայտնված տարբեր երկրներ կարողացան «կոտրել համավարակի մեջքը»

«Հայաստանում իրավիճակն իսկապես շատ լուրջ է, կորոնավիրուսի համավարակը մեր երկրում այդպես էլ չի նահանջում: Ամեն օր վարակվածների հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, ավելանում է նաև մահերի թիվը։

Մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով Հայաստանն արդեն իսկ անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ինչպես հանգստյան օրերին խոստովանեց երկրի վարչապետը, այսպես շարունակվելու դեպքում շուտով կմոտենա նաև Իտալիայի ցուցանիշին։

Իշխանություններն ասում են, որ այսպիսի իրավիճակի հիմնական պատճառը հակահամաճարակային կանոնների ոչ ամբողջական պահպանումն է։

Իսկ սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ քաղաքացիները պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում համաճարակային ահազանգերին։ Երևի ճիշտ են ասում:

Սակայն պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչու է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին, այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրներ, որոնք վարակի թիրախում էին հայտնվել, կարողացան «կոտրել համավարակի մեջքը» և արդեն թուլացնում են սահմանափակումներն ու անցնում առօրյա ռեժիմի։

Հայաստանում ստեղծված իրավիճակի համար նախ պատասխանատու են իշխանությունները, իսկ հետո նաև հասարակությունը։ Խնդիրն այն է, որ իշխանությունները պատշաճ չարձագանքեցին իրավիճակին, իսկ նրանց կողմից ձեռնարկված քայլերը փաստացի ուշացած էին։

Դեռևս հունվարի վերջին, երբ Չինաստանում մոլեգնում էր կորոնավիրուսը, Հայաստանում ստեղծվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով, սակայն այս հանձնաժողովը ժամանակին վիրուսի վտանգավոր հետևանքերի մասին անհրաժեշտ տեղեկություն ձեռքբերելու և վարակի կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, երկար ժամանակ անգործության էր մատնվել։

Իշխանությունները պատրաստվում էին ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, ու իրենց քաղաքական շահերից ելնելով՝ հակված չէին դադարեցնել բազմամարդ քարոզարշավները։

Եվ երբ ողջ աշխարհում լուրջ ահազանգեր էին հնչում վարակի տարածման կապակցությամբ, իշխող ուժի ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, անտեսում էին վարակի հնարավոր վտանգը՝ ընդդիմախոսներին մեղադրելով այդ թեմայի շուրջ ավելորդ խուճապ տարածելու մեջ։

Եվ նույնիսկ հետագա օրերին, երբ արտակարգ դրության ժամանակ կարանտին էր սահմանված, իշխանությունները հանրության հետ պատշաճ քարոզչական աշխատանք չէին տանում, որպեսզի նրանց իրազեկեին վարակի վտանգավորության և դրանից պաշտպանվելու միջոցների մասին, իսկ մամուլում հնչող ահազանգերն անտեսվում էին։

Դրա փոխարեն իշխանությունները զբաղված էին ներքաղաքական խնդիրներով ու լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելով՝ իբր թե նրանք ապատեղեկատվություն են տարածում և խուճապ են սերմանում։

Ու ներկա փուլում, երբ արդեն վարակի տարածումը նոր թափով շարունակվում է, իշխանությունները զարմանում են, թե ինչու են քաղաքացիներն անլուրջ վերաբերվում իրավիճակին ու պատշաճ կերպով չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

Հանրության հետ աշխատանքը պետք է տարվեր, խստացումները պետք է կյանքի կոչվեին այն ժամանակ, երբ գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։

Իհարկե, այս հանգամանքը չի նվազեցնում հասարակության պատասխանատվության աստիճանը, քանի որ համավարակը ցույց տվեց, որ մեզանում դեռևս չի ձևավորվել հանրային բարձր գիտակցության մակարդակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 642 անգամ
Լրահոս
Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում Ալենը որոշել է գերազանցել Նիկոլին. գինը սահմանված է. Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am