Փաշինյանին ասել եմ, որ չի կարելի թույլ տալ՝ քաղաքական մրցակցությունը, ճգնաճամն ու հանգուցալուծումն ուղեկցեն հայհոյանքով, վիրավորանքով՝ մեր ժողովրդին ոչ հարիր քաղտեխնոլոգիաներով. Սամվել Ֆարմանյան

«Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին: Ասել եմ հետևյալը. դեպքերն ամենաանընդունելի սցենարով են զարգանում. չի կարելի թույլ տալ, որ քաղաքական անգամ ամենասուր մրցակցությունը, ճգնաճամն ու դրա հնարավոր հանգուցալուծումն ուղեկցվի հայհոյանքներով, վիրավորանքներով, անվանարկումներով ու մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական տեխնոլոգիաներով»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով երկրում՝ իշխանափոխությունից հետո տիրող տրամադրություններին: Ֆարմանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին (նկարում): Դա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, նախորդ օրն արված իմ հորդորին անսալով, եկավ Երևան` խորհրդարան, ու հանդիպեց էդ պահի խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպման ֆորմալ մասի ավարտից հետո նրա հետ շփվել եմ երկու րոպե: Ասել եմ հետևյալը. դեպքերն ամենաանընդունելի սցենարով են զարգանում. չի կարելի թույլ տալ, որ քաղաքական անգամ ամենասուր մրցակցությունը, ճգնաճամն ու դրա հնարավոր հանգուցալուծումն ուղեկցվի հայհոյանքներով, վիրավորանքներով, անվանարկումներով ու մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական տեխնոլոգիաներով: Բառացի ասացի. «գնա հրապարակ ու հենց հրապարակից կոչ արա, որ նման կեղտոտ տեխնոլոգիաների դիմողը չի կարող համարվել իմ կամ իմ ղեկավարած շարժման աջակից»: Ասացի կանխի էդ անընդունելի երևույթի խորացումը, որովհետև այն արմատներ է գցելու, հետո արդեն բումերանգի նման հետ է գալու, քեզ է հարվածելու: Պատասխանեց, որ լրիվ համաձայն է և հրապարակից անպայման կանի դա: Չարեց: Անկեղծ ասած` միամտորեն հավատում էի, որ ժողովրդական զանգվածների հսկայական աջակցությունն ունեցող ու երկու քայլ առաջ նայող ու պետության ղեկին հավակնող գործիչը կհասկանար էդ ամենն ու գոնե սեփական շահերից ելնելով, կլսեր հորդորս ու կկանխեր այդ ամենը: Չկանխեց:

Հետո արդեն եղավ այն, ինչ եղավ` դագաղներ, սև ժապավեններ, ծաղկեպսակներ և այլն: Ամեն կերպ ինքս ինձ համոզում էի, որ անհնար է, որ մարդը, ում հետ կողք կողքի 6 տարի աշխատել եմ, միասին ճաշել ու սրճել, ճամփորդել, ով ինձ կորստի պահին ցավակցության ձեռք է մեկնել ու ինձ շատ թե քիչ ճանաչում է, ի վիճակի է կազմակերպել ու հրահանգել, որ բերեն իմ տան մոտ, իմ երեխաների աչքի առաջ սև ժապավեն կախեն: Դեռ չէի հավատում, որ դա հնարավոր է: Էդ չհավատալն էր, որ ինձ ստիպեց արդեն մայիսի 1-ի երեկոյան մի անգամ էլ հեռախոսը վերցնել ու զանգել էս անգամ կնոջը` Աննային, նրա միջոցով փոխանցելու նույն ուղերձն ու զայրույթը: Բառացի ասացի հետևյալը.«Դուք չգրված օրենք եք խախտում: Մեկի նյարդերը չեն դիմանա սեփական երեխաների արցունքները տեսնելիս` արյուն կթափվի: Մի՛ արեք»: Պատասխան` «մենք կապ չունենք» և այլն և այլն: Բարեբախտաբար արյուն չթափվեց:

Անցան ժամանակներ, ամեն բան տեղն ընկավ` քար առ քար հավաքվեց, արխիվացվեց ու ամբողջացավ փազլը` ով, երբ, ում հանձնարարությամբ, ինչ խմբերով ու ինչպես է այդ ամենն արվել... Ցավոք, հրահանգները եկել էին մեկից, ով ինձ հետ սեղան էր նստել, ինձ հետ աշխատել, ինձ հետ ճամփորդել... Նա, հենց նա էր հրահանգել սև ժապավեն կախել իմ անունով` իմ երեխաների աչքի առաջ: Նա էր հրահանգել անել այնպես, որ անչափահաս երեխան, տեսնելով մահագույժ ժապավենը, մեկ տարի շարունակ մտքից չհաներ, որ իր հոր հետ հենց 40 տարեկանում շատ վատ բան է պատահել, քանի որ էդ դաժան պատկերը մխրճվել էր իր հիշողության ու հոգու մեջ:


Հետո արդեն մնացածը` արդեն նոր կարմիր գծերի ու նոր չգրված օրենքների վրայով անցնել` քրոջս հանդեպ լկտի ու տմարդի քրեական հետապնդում: Էլի սկզբից չէի ուզում հավատալ, որ պետության ղեկին նստած տղամարդը իր քաղաքական ընդդիմախոսի հետ հարցեր լուծելու համար կդիմի նման ստոր քայլի` անվանարկելով, հետապնդման ենթարկելով ու ի վերջո տարագրության մղելով ընդդիմախոսի ընտանիքի կին անդամին, համալսարանի մանկավարժին, երեք թոռների տատիկին, ում միակ իրական մեղքն այն էր, որ իմ քույրն էր և իմ ազգանունն էր կրում: Ես էլի չէի ուզում հավատալ, որ դա հնարավոր է: Ու էլի հիասթափվեցի. ամեն ինչ շա՜տ մանրամասնորեն ու հետևողականորեն արված էր... հենց իր կողմից:

Ու հիմա, երբ կարդացի Artur Danielyan-ի գրառումը` ինքս տատանվում եմ, թե կշեռքի որ նժարն է առավել ծանր` ներելու, թե՞ չներելու: Մարդու ներքին ձայնը, հիշողությունը, հանրային բարոյականությունը, ապագայում նման ստորության ու քաղաքական խուժանության բացառումը պահանջում է չմոռանալ ու արժանին փոխհատուցել մարդկանց, ովքեր ինչ-որ պահի, մոտալուտ փառքից կուրացած, կորցրել էին չափի զգացումն ու անցել գրված ու չգրված բոլոր օրենքների վրայով` հոգու ցավ ու տառապանք պատճառելով ուրիշներին, հատկապես կանանց ու երեխաներին: Առավել ևս, երբ քեզ անուն առ անուն հայտնի են շղթայի բոլոր օղակները` այդ սրիկայությունների գլխավոր հանձնարարողից մինչև վերջին կատարող: Մյուս կողմից, իմ երազած պետության ապագան պահանջում է` չտրվել նման զգացողությունների, ջնջել էդ էջն ու առաջ գնալ` հանուն ապագայի: Քանի որ իմ երազած ապագայում պետական այրին ոչ վայել մանրախնդրությունը, քինախնդրությունն ու անբարոյականությունը տեղ չպիտի ունենան ու վերջ: Վատ նախադեպն իր կործանարար շարունակությունը չպիտի ունենա ու վերջ: Իմ մտքում կշեռքի ծանր նժարը հենց էս կողմում է: Միանշանակ էս կողմում է: Ու վստահ եմ, որ ինքս ճիշտ եմ մտածում: Պետական շահը, ավելի լավ ու ավելի բարոյական ապագան հենց դա են պահանջում: Ու էս թեմայով շատ հաճախ եմ խոսում տարբեր, շա՜տ տարբեր մարդկանց հետ: Ու հասկանում եմ, որ, ցավոք, ես մենակ եմ...մենակ եմ...մենակ եմ...»:

դիտվել է 553 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am