Սամվել Բաբայանը խոստացել է ազատել՞ Ռոբերտ Քոչարյանին
Սամվել Բաբայանը, ով օրերս նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, վերջին շրջանում ընկերների կողմից հաճախ է նախատինքների արժանանում, նրան հիշեցնում են, որ մինչ ինքը իշխանության է հասել, իր ընկեր Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է, եւ Բաբայանը կարծես թե չի հետաքրքրվում նրա ճակատագրով։ Հիշեցնենք, որ Քոչարյան-Բաբայան աշխատանքային հարաբերություննեից զատ եղել է նաեւ ընկերություն եւ նրա շնորհիվ է, որ Բաբայանին հաջողվել է Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի հետեւանքով խիստ պատիժը մասնակի կրել, բացի այդ ադրբեջանական բանտից էլ Բաբայանին Քոչարյանն է հանել։ Բաբայանը Քոչարյանի հետ ընկերության մասին հիշեցումներին ի պատասխան ասել է՝ ով ասեց, թե մոռացել է Քոչարյանին, սա հենց այդ ճանապարհն է, որ դիրքերն ամրապնդելուց հետո զբաղվի Քոչարյանի ազատության գործով։