Պուտինից սենսացիոն «նվերներ» է սպասվում Փաշինյանին
Հայ-ռուսական հարաբերությունները ակնհայտ է, որ երբեք այսքան խաթարված չեն եղել, ինչքան էլ Փաշինյանը հայտարարի, թե կան փայլուն հարաբերություններ, իրականությունն անմխիթար է։ Դա դրսեւորվում է ղեկավարների, տնտեսական փոխհարաբերություններով՝ գազի գին, հակաճգնաժամային պայքարի հարցում աջակցություն եւ բոլոր այլ ոլորտներում, իսկ Ռոբերտ Քոչարյանի հարցը գաղտնիք չէ, որ Վլադիմիր Պուտինն իր անձնական հարցն է համարում, որովհետեւ ստացվում է, որ բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի կոչերից հետո Փաշինյանը մերժեց իր խնդրանքը, եւ Քոչարյանը կալանքի տակ է պահվում։
Եթե այս ամենին գումարենք իշխանությունների արեւմտամետ քաղաքականությունը, ապա հասկանալի է դառնում, թե ինչպիսի փայլուն հարաբերություններ կան։ Մեր տեղեկություններով, Ռուսաստանը որոշել է այլեւս չխնայել Հայաստանի ղեկավարությանը, վերջին մեկ ամսվա զարգացումներն էլ այդ ամենի վկայությունն են՝ Լավրովի աղմկոտ հայտարարություն, գազի գին, աղմկահարույց բացահայտումներ։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը տեղյակ է նաեւ, որ իր մասնակցությամբ աղմկոտ բացահայտումները դեռ շարունակվելու են, եւ այդ հարցում խառն է նաեւ Ռուսաստանի իշխանությունների մատը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտի իրացումից, մինչեւ զենքի ապօրինի վաճառքի պատմություն։
Իսկ առաջիկայում շատ ավելի սենսացիոն բացահայտումներ են սպասվում՝ ձայնագրությունների, փաստաթղթերի հրապարակման տեսքով, որոնցից պարզ կռադնա, թե վարչապետի ընտանիքը օֆշորային գոտիներում ինչպիսի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել։