«Գամարջոբա բատոնո Նիկոլ, սերդեչնի պրիվետ ատ Ամիրան Գամկրելիձե»

Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկների համար բացում է սահմանը: Սակայն Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների, այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա:

Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության գերատեսչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կձևավորվեն երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկեր ունեցող երկրների հետ: Մշակվում են և հստակեցվում գործընթացները՝ ինչպիսի թեստավորում պետք է անցնի զբոսաշրջիկը մինչև ժամանումը»,- նշել է նա: Ըստ Գամկրելիձեի` շատ երկրներ արդեն սահմանել են նման կանոններ: Օրինակ, Վրաստանի քաղաքացիները, որոնք բուժման են մեկնում Թուրքիա, պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն ոչ շուտ, քան սահմանը հատելուց 48 ժամ առաջ: Այդպես էլ Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկներն արդեն պետք է որոշակի հսկողության ենթարկվեն:

Այսպես կոչված կանաչ երկրների ցանկում են Իսրայելը, Ավստրիան, Չեխիան, Ուկրաինան:
Սա, ըստ երևույթին, Վրաստանի թավշյա պատասխանն է Հայաստանի կառավարությանը, ավելի կոնկրետ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը կասկած էր հայտնել, թե Վրասըանում համավարակի վիճակագրությունը իրական պատկերը չի արտացոլում: Ճիշտ է, Արսեն Թորոսյանը իր ոչ կոռեկտ հայտարարության համար ներողություն խնդրել է, բայց հարևանները կարծես թե դեռ նեղացած են, և դա արդեն կոնկրետ դրսևորում է ստանում հարևանների վարած քաղաքականության մեջ:
Կրոնոնավիրուսի հետ կապված` Վրաստանի որդեգրած քաղաքականությունն ի սկզբանե էականորեն տարբերվել է Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի այլ երկրների մոտեցումներից: Նրանք ի սկզբանե մտցրին շատ խիստ կանոններ, կարողացան ապահովել կանոնավոր վերահսկողություն, և կարգապահության արդյունքում հայտարարեցին, որ իրենց մոտ համավարակն արդեն հաղթահարված է: Այժմ արդեն Վրաստանն ինքն իր համար ստեղծել է զբոսաշրջային նոր բրենդ` վիրուսից ազատ գոտի, որը բաց կլինի բոլոր այն երկրների համար, որտեղ վարակի տարածումը քիչ է:

Զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է, և նրանք համավարակային իրավիճակը որոշել են օգտագործել ավելի շատ զբոսաշրջիկներ ունենալու և ավելի շատ օգուտ ստանալու համար: Սև ծովում հանգստանալու համար ամեն տարի Հայաստանից ևս զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում դեպի Վրաստան: Բայց այս տարի նրանք կարող են հանգիստ հրաժարվել հայաստանցի զբոսաշրջիկներից` համոզված լինելով, որ դրա փոխարեն` նրանք կստանան այլ` Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքն ամբողջությամբ: Բացի այդ` եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև հարևան Թուրքիայում ևս վիրուսի տարածվածության պատճառով այս տարի օտարերկրյա զբոսաշջիկների հոսքը քիչ է լինելու: Վրաստանը թերևս ակնկալում է զբոսաշրջային այդ հոսքերը տեղափոխել սեփական ծովափնյա հանգստավայրեր:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ վիրուսի տարածման տեմպերը շատ արագ են: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընտանյոք հանդերձ վարակվել կորոնավիրուսով: Սա պարզագույն ցուցիչ է, որ Պարետատան սահմանափակումներն ու անվտանգության կանոնները չեն պահպանում բոլորը` սկսած երկրի ղեկավարից, վերջացրած շարքային քաղաքացիով:

Իհարկե, կան նաև կարծքիներ, թե վարչապետը, իր վարակված լինելու մասին հայտարարելով, տուրք է տվել քաղտեխնոլոգիաներին: Հայտնի է, որ այլ երկրների քաղաքական առաջնորդները ևս նման ՊՌ տեխնոլոգիաներ կիրառել են: Նախ վարչապետի վարակված լինելու մասին հայտարարությունը կարող է նպաստել, որ վարակի տարածվածության հանդեպ հանրային վստահությունը մեծանա: Ինչպես հայտնի է, այժմ շատերն են կասկածներ հայտնում, թե Հայաստանում վարակի թվերն ուռճացված են, և դրա հետևում քաղաքական ինչ-որ նպատակներ են թաքցված: Հնարավոր է անգամ, որ սրանով փորձում են հող նախապատրաստել արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու համար:
Ամեն դեպքում Հայաստանն ու Վրաստանը կողք կողքի գտնվող երկրներ են, ինչպես ասում են` ծտի թևով էլ վարակը կարող է հարևանի տուն հասնել: Հայաստանի և Վրաստանի վիճակագրությունների կտրուկ տարբերություններն ամեն դեպքում հարցեր առաջացնում են, ընդ որում ինչպես մեզ մոտ, այնպես էլ հարևան երկրում: Հավանաբար կորոնավիրուսի իրական թվերի մասին մենք տեղեկատվություն կստանանք վարակի ավարտից մեկ-երկու տարի հետո, երբ այդ հարցերի ուսումնասիրության համար հատուկ մասնագիտական հանձնաժողովներ կձևավորվեն ու գուցե անգամ դատական գործեր կհարուցվեն:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5036 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am