Օրբելյանը՝ դատախազին. Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար

«Դատական գործընթացը ձգձգելու խնդիր չունենք։ Ավելին ես չտեսա, որ ինչ-որ մեկը հայտարարություն աներ ձգձգելու մասին, երբ պարոն Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում էր, ու մոտ երկու ամիս նիստ տեղի չէր ունենում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը։

Փաստաբանն ասաց, գործընթացը գնում է իր հունով, այն բարդ ու հասարակական հնչեղություն ունեցող գործ է, ուզենք, թե չուզենք, երկար է տևելու։ «Առաջ գնալով ասեմ, եթե դատախազությունը դատակոչի ցուցակում ներառել է 850 վկա, ապա պետք է քննարկել, թե ով է ձգձգում այս գործընթացը»,- ասաց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ պետական մարմինները զերծ կմնան որոշակի ենթամշակույթներին հարիր արգումենտացիա քննարկելուց։

Փաստաբանը դատախազությունից ակնկալում է բացառապես իրավաչափ կամ ոչ իրավաչափ գործընթաց, ընդ որում ոչ իրավաչափ այն պարագայում, երբ դա կհաստատվի համապատասխան իրավական որոշումներով, այդ թվում և դատական ակտով։ Օրբելյանը քաղաքական, հասարակական գործիչներից, ակտիվ օգտատերերից դատական գործընթացի ձգձգման մասին քննարկումներ ակնկալում է նաև այն դեպքում, երբ նման բան տեղի է ունենում այլ մասնակիցների, այդ թվում՝ դատավորի կողմից։ Նրա խոսքով, դատախազները կարող են խնդրել դատարանին չքննել իրենց միջնորդությունները։

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորենք, հիմա նա ապօրինի է գտնվում անազատության մեջ։ Քանի անգամ պետք լինի, ինչքան օրենքը մեզ թույլ կտա, միջնորդություն ներկայացնելու ենք։ Սա չպետք է դիտարկել ձգձգելու լույսի ներքո։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր գործողությունները, խափանման միջոցի հարցը վերջնական լուծելու համար։

Մենք ունենք երկու սկզբունքային հարց՝ խափանման միջոցի ու մասնակիցների շրջանակի վերաբերյալ, վերջինը ներառում է ինքնաբացարկներ, բացարկներ։ Դրանք այս փուլի խնդիրներ են, ես չեմ կարող սրանց այլ փուլում անդրադառնալ, մեզ հետո կասեն այդ փուլը բաց եք թողել»,-մանրամասնեց Օրբելյանը։ Նա նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի պահանջով, խնդրանքով դատական նիստերը հետաձգվել են երկու անգամ, քանի որ նա եղել է հիվանդանոցում։ Հորդորեց՝ Ռոբերտ Քոչարյանին չնույնացնել դատական պրոցեսի այլ մասնակիցների հետ։

«Դատավորն էր որոշել գնալ վիրահատության, մենք ասում ենք՝ անհապաղ քննության հարց կա, վերամակագրեք ուրիշ դատավորին, մեզ ասում են՝ սպասեք, դատավորը կգա կորոշի, պե՞տք է վերամակագրել։ Դե եթե դատավորը վերադառնա, արդեն ինքը կքննարկի խափանման միջոցի հարցը, էլ ինչո՞ւ է վերամակագրում։ Ձգձգելու վերաբերյալ քննարկումն առարկայազուրկ է։ Թող բոլորին պարզ լինի, ձեռնարկելու ենք մեզնից հասնող, իրավունքից տրվող իրավաչափ բոլոր գործիքները, որպեսզի պարոն Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորենք, որը խաթարվել է ապօրինաբար»,- ասաց փաստաբանը։

դիտվել է 830 անգամ
Լրահոս
Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Սադրանքների պարագայում` նոր դիրքեր կզբաղեցնենք . Տոնոյանը` Կասպրշչիկին Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են․ Շուշան Ստեփանյան Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ սահմանային լարվածության վերաբերյալ. տեսանյութ ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում․ Արծրուն Հովհաննիսյան Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան Չհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին. Արծրուն Հովհաննիսյան Այգեպար գյուղում եմ կրակոցների ձայներ են լսվում․ Սիփան Փաշինյան Ինչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է ԱԺ-ն պետք է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ հանդես գա․ Շարմազանով Ո՞ւր է Մինսկի խումբը․ Նաիրա Զոհրաբյան «Եթե Ադրբեջանը խնդրի լուծում դիտարկում է ռազմականը, ապա մենք արդեն այդ ճանապարհով լուծել ենք ու էլի կլուծենք» Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն. Razm.Info Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը. նա ենթասպա էր․ Razm.Info Եթե Հայաստանը ձեր նմանները կառավարեին ու այսպես կառավարեին, ոչ թե հազարավոր տարիներ, անգամ հազարավոր վայրկյաններ կյանք չէր ունենա հայ ժողովուրդը։ Հրապարակվել է Կոնդ թաղամասի վերակառուցման նախագիծը. լուսանկարներ «Թիրախները խոցեցի գրեթե անվրեպ». Արայիկ Հարությունյան Սամվել Կարապետյանի ընտանիքը նշում է թոռան 2 ամյակը. լուսանկարներ Ռուս բժիշկների խումբ է մեկնել Ադրբեջան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական. Ստեփան Դանիելյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրեց «страна изгой». Միքայել Մինասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub