Բա ասում եք` մենք ընտրություն չենք կեղծում. 168.am-ը հրապարակել է ՔՊ–ականների նամակագրությունը (ֆոտո)


168.am-ը գրում է. «Տասնամյակներ շարունակ կեղծված ու արդեն 2 տարի, համենայն դեպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական և Երևանի ավագանու) կատարյալ մաքուր անցկացրած ընտրությունների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած քաղաքական գործիչները, պարզվում է, ընտրություններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն: Իսկ ըստ օդում կախված ու մեզ հասած լուրերի, որոնց իսկությունը հենց իրենք` ներկայիս իշխանականներն էլ ակամայից ապացուցում են, նշված փորձը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊԿ) իշխող կուսակցության վերնախավը ձեռք է բերել դեռևս ոչ այնքան հեռավոր 2016թ., երբ տեղի էին ունենում ՔՊԿ վարչության ընտրությունները:

Բայց գանք հերթով ու ամենասկզբից:

2016թ. հոկտեմբերին տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկուսակցական ընտրությունները, որին, ինչպես հայտնի է, նախորդել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձախողված մասնակցությունը, ինչն առաջին վարչության հրաժարականի պատճառն էր դարձել:

Նոր վարչության ձևավորումը, սակայն, հարթ չէր ընթացել, և չնայած ներկուսակցական թեժ պաքարին՝ վարչության հիմնական կազմը վերընտրվել էր: Վարչության նախագահի թեկնածուներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի միջև ընտրությունը կայացվել էր՝ հօգուտ Միքայելյանի:

Դեռևս այն ժամանակ, երբ ամփոփվեցին ներկուսակցական ընտրությունների արդյունքները, ՔՊ-ից շատերն էին պնդում, որ արդյունքները կեղծվել են, և դա պայմանավորում էին Սասուն Միքայելյանի կողմից արհեստական պատվիրակների մասնակցությամբ:

Այժմ, երբ լրացել է ՔՊԿ-ի ձևավորման 5 տարին, 168.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որը փաստում է վարչության ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը:

Լուսանկարում երևում է գործող, համապատասխանաբար՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարներ Արայիկ Հարությունյանի և Սուրեն Պապիկյանի երկխոսությունը, որտեղ նախարարներն արտահայտում են իրենց դիրքորոշումը Սասուն Միքայելյանի նկատմամբ և նշում, որ չեն բարձրաձայնել ընտրությունների կեղծված լինելու հանգամանքի մասին, այ այստեղ շատ ուշադիր, ներթիմային շահերից ելնելով:

Լուսանկարը, ըստ երևույթին, արվել է այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը Գյումրիից քայլերթով գալիս էր Երևան:

Ինչպես հիշում ենք, այդ ընթացքում Սասուն Միքայելյանը ձեռնպահ էր մնում հեղափոխական գործընթացներին մասնակցությունից, ինչը, ըստ երևույթին, առաջացրել էր թիմակիցների զայրույթը, և հենց այդ ժամանակ էլ, թերևս, ներթիմային կոմպրոմատների հավաքագրման տրամաբանության շրջանակներում էլ համակարգչի էկրանից արվել է տվյալ լուսանկարը: Հավանաբար լուսանկարողը մտածել է, որ, եթե պարզապես սքրին շոթ արվի, չեն հավատա, և հանգիստ կարող են մեղադրել, այսպես ասած, սքրին շոթը սարքելու մեջ:

Ստորև տեղադրում ենք այդ երկխոսության լուսանկարն ու հայցում մեր ընթերցողների ներողամտությունը, քանի որ այն նաև հայհոյանքներ է պարունակում:

Հիշեցնենք, որ ՔՊԿ-ում վարչության ընտրություններն իրականացվում են տարածքային կառույցների պատվիրակների միջոցով, որոնց մարզային համամասնությունը կանխորոշում է ընտրությունների արդյունքները:

2016թ. ընտրություններից հետո ՔՊԿ վարչության նոր կազմում ընդգրկվեցին Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Վահագն Հովակիմյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Զարուհի Բաթոյանը և Հովիկ Աղազարյանը: Նրանք բոլորը ներկայումս բարձրաստիճան պաշտոնյաներ են:

2019թ. հունիսի 16-ին կայացած ՔՊԿ վարչության նոր ընտրությունների արդյունքներով` վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ գործող նախարար Արայիկ Հարությունյանը ևս վարչության անդամ է, իսկ Սասուն Միքայելյանը շատերի համար անակնկալ կերպով չընդգրկվեց 21 ընտրյալների կազմում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը ներկայումս հետևյալ տեսքն ունի` Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Տիգրան Ավինյան, Ռուբեն Ռուբինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Նարեկ Բաբայան, Լիլիթ Մակունց, Արման Բոշյան, Մխիթար Հայրապետյան,Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Արփինե Դավոյան, Էդուարդ Աղաջանյան»:

դիտվել է 2286 անգամ
Լրահոս
Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» Փաշինյանին մեկուսացնել և զրկել կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից Ոստիկանները կոպիտ խոչնդոտում են լրագրողների աշխատանքը Խոր Վիրապում. մանրամասներ ՎԵՏՈ շարժման ավտոերթից. Տեսանյութ Միայն ի՞նձ ա թվում, որ սա խայտառակ էժան քայլ է. մի՛ արեք այսպես, ուղղակի մի՛ արեք Պաշտոնյա ամուսինների հայտարարագրած գույքն ու եկամուտը ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պատճառով «Կարծես հետ են եկել այն ժամանակները, երբ ադրբեջանցի շարքայինը վախենում էր կրակել մեր դիրքերի ուղղությամբ» Մեր տղաների կողմից՝ թշնամուց վերցված տարածքները Ունեցել ենք դիրքային բարելավում Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել ՊՆ խոսնակը հայտնում է երկու վիրավորի մասին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Ադրբեջան «Արտաշատի բաժնում եմ». Նարեկ Մալյանին եւ ՎԵՏՕ-ի անդամներին ոստիկանները բերման են ենթարկել. Տեսանյութ ՀՀ-ում արտակարգ դրության հետ կապված որոշումը կայացվեց Իրավիճակը սահմանային Մովսես գյուղում. Տեր Աբել քահանան տեսանյութ է հրապարակել Ինչ են խոսել Զոհրաբ Մնացականյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից մեկը 3 տարեկան է Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Ադրբեջանը դիրքային կորուստներ է կրել, իսկ մարդկայինի վրա հաստատ թքած ունեն. Արծրուն Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙՀանուն սոցիալական արդարության՚՚ կուսակցության նախագահ, ՙՙԺողովրդի ձայն՚՚ փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա՝ ինչպիսի ժամանակներ են ապրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և արդյոք առկա է ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանի երկամյա կառավարման արդյունքները: Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub