Փաշինյանի վարակվելու և արձագանքների նրբերանգները

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան տարեդարձի օրով հանրությանը հայտնեց, որ ըստ հանձնած վերջին թեստի արդյունքների՝ ինքը վարակվել է նոր կորոնավիրուսով, ի լրումն, տիկնոջն ու երեխաներին էլ է վարակել:

Աստված, իհարկե, թող առողջություն տա բոլորին ու երեխաներին, առհասարակ, Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի անդամներին, մասնավորապես: Նորմալ մարդիկ այդ առումով հազիվ թե այլ բան ասեն: Հարցը դա չէ ու դա ընդհանրապես հարց չէ:

Իսկ այն, որ այդ տեղեկությունը լսած բազմաթիվ մարդիկ թե՛ պարզապես խոսքուզրույցի ընթացքում, թե՛ սոցցանցերում արձագանքեցին, որ չեն հավատում Փաշինյանի հայտնածին, իսկապես հարց է և ուշադրության արժանի երևույթ: Սակայն որքան էլ դա անդուր կամ անցանկալի երևույթ է, չշտապենք համապախարակման դագանակն առած վրա տալ սեփական ընկալման իրավունքն ունեցող մեր մյուս հայրենակիցների վրա: Եվ երկրորդը, հիշենք, թե ովքեր են առանձնապես մեծ ներդրում ունեցել՝ հանրային ընկալման դաշտում նման աղճատված ընկալումների ձևավորման ու արմատավորման գործում: Նիկոլ Փաշինյանն այդ «ներդրողների» շարքում առաջին տեղերում է, եթե ոչ՝ առաջինը:

Այդպես է լինում, երբ շատ է խաղարկվում կամ գերչարաշահվում հանրային վստահությունը:

Ինքս, օրինակ, հակված չեմ կասկածելու Նիկոլ Փաշինյանի հայտնած այդ տեղեկությանը: Երևի այն եզակի դեպքերից է, երբ Նիկոլ Փաշինյանի հայտնածը հակված եմ ընդունել որպես իրականությանը համապատասխանող: Անկարող եմ հավատալ, թե նորմալ մարդը ընդունակ է «խաղալ» նման թեմաների հետ, ինչպիսին է օրինակ, համաճարակային վիրուսով վարակվելն ու առավել ևս՝ տնեցիների, երեխաների առողջությունը կամ նրանց վարակելու ակամա պատճառ դառնալը:

Բայց քննել հարցը, թե ինչո՞ւ իրադարձությունները ընթացան այն տարբերակով, որ այսօր Հայաստանի Հանրանպետությունը գործնականում վերածվել է վարակի մի մեծ օջախի, կարծում եմ, որ ոչ միայն չի հակասում տարրական տակտի, բարոյականության ու էթիկայի նորմերին, այլև անհրաժեշտ է:

«Ինչու»-ներին անդրադառնալիս առաջին հերթին, բնականաբար, պետք է վերստին նշել վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա «թավշյա» թիմի կողմից այս համաճարակային վիրուսի սպառնալիքի հանդեպ ի սկզբանե ցուցաբերած սխալ, քամահրական վերաբերմունքը, ուշացած ու ցաքուցրիվ արձագանքները, վարակի տարածումը հնարավորինս զսպել չկարողանալն ու ապա «երկրով մեկ» այն բաց թողնելը:

Ի դեպ, դատելով իր վարակվելու հարցում Նիկոլ Փաշինյանի հայտնած կասկածներից, արդեն պարանոիդալ դրսևորումներով պարտադրվող դիմակները կարծես անօգուտ են: Համենայն դեպս, նա կասկածում է, որ վարակվել է առանց ձեռնոցի ջրի բաժակը աշխատասեղանին դրած սպասարկող անձնակազմի ներկայացուցչից: Ենթադրվում է, որ այդ պահին ինքն էլ, ինչպես ասում է՝ մատուցողն էլ շնչադիմակով են եղել: Բայց, այ, ձեռնոց չի եղել: Չնայած, եթե մատուցողը վարակված էր, ինչպես հետո է պարզվել, ապա ձեռնոցի առկայությունն էլ չէր օգնի, որովհետև նույն հաջողությամբ վարակային մանրէն կարող էր ձեռնոցի մակերեսից անցնել ջրի գավաթին կամ բաժակին:

Այլ հարց: Իմ ընկալմամբ, նորմալ է, իհարկե, որ կառավարության ղեկավարը կարող է ցանկացած պահի և ցանկացած հաճախականությամբ կորոնավարակի թեստ հանձնել համոզվելու համար՝ վարակվա՞ծ է, թե՞ ոչ: Բայց վատ ու նաև տխրեցնող է, երբ այդ խորապատկերում ավելի ու ավելի հաճախակի են հանդիպում վկայություններ, թե նույն այդ կորոնավարակի թեստավորման հարցում ինչ բարդությունների են բախվում երկրի մնացյալ 3 միլիոն վարչապետները, այսինքն՝ այդքան դրոշակավորված ժողովրդի պարզ ներկայացուցիչները: Ու դա առաջին հերթին վատ է խոսում նույն այդ երկրի կառավարության ու այն ղեկավարող գործչի մասին:

Մի փոքր անհասկանալի է նաև ջրի բաժակի ու մատուցողի վարակվածության պահը: Ենթադրվում է, որ խոսքը կառավարության աշխատակազմի մասին է: Հարց է ծագում, թե ի՞նչ հաճախականությամբ են թեստավորվել ու թեստավորվում կառավարության, խորհրդարանի, պետական այլ ինստիտուտների սպասարկմամբ զբաղվող մեր հայրենակիցները: Առհասարակ, կառավարության շենքում ի՞նչ հակահամաճարակային կանոններ են ու ինչպե՞ս են դրանք պահպանվել և պահպանվում: Անհասկանալի է, թե համաճարակի պայմաններում ինչո՞ւ չեն արագորեն վերանայվել այնպիսի պարզ հարցեր, ինչպես օրինակ, բաժակով ջուր տալը: Դրա մասին ոչ մեկը չի՞ մտածել, դարերից եկող անխախտ սովորությո՞ւն է, բա՞րդ է, որ ամեն մեկը իր ջրաշշով մասնակցի այդ խորհրդակցություններին:

Ու նման հարցեր, որ կարելի է էլի տալ:

Բայց անձնապես անգամ սկսում ես վհատվել՝ տեսնելով այն վիճակն ու պատկերը, որ այսօր առկա է մեր երկրում՝ այդ վարակի հետ կապված: Ամենից ճնշողն այն գիտակցումն ու ներքին համոզմունքն է, որ այդ պատկերի գլխավոր պատճառը մեր պետության ղեկի մոտ հայտնված անձանց անպատասխանատու վերաբերմունքն ու «իրադարձությունների պոչին հետևելու» գործելակերպն է՝ պատասխանատվությունը մշտապես ուրիշների վրա գցելու դիրքավորմամբ:

7or.am

դիտվել է 1834 անգամ
Լրահոս
Ահեղ դատաստանին սպասելիս Իսկ մենք մնացինք «փշալարերից կախված» Ցմահ առաջնորդը. Հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ ոչ... Ով է այս անգամ դավաճաններին «սեւ շենք» ուղարկելու Հեղափոխական այլասերվածություն և հակապետական արկածախնդրություն Տեսակոնֆերանս՝ անհայտ օրակարգով. Ինչ կա քննարկելու Արցախի մասին Կդառնա՞ Փաշինյանը հայկական Սահակաշվիլի Շեղելու համար ներմուծվում է չեղած պատվաստանյութի թեման․ բժիշկ Հայկ Մանասյան Ինչու է խոչընդոտվել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ. մանրամասներ ԲՈՇԱՆ ՓԱՇԱ ՉԻ՛ ԴԱՌՆԱ...Հորեղբորս աղջկա ընտանիքը մի ամբողջ օր փորձել է կապվել պարետատան հետ, սրանց բերանում էլ շունչ չի եղել Միջադեպ Սահմանադրական դատարանում․ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել շենք մտնել Լավ էլ «կակազում» էիք, ձեզ ի՞նչ եղավ Աղմկահարույց լուսանկարներում պատկերված անձինք կրում են ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի ՀԿ-ի աշխատակցի բրենդի հագուստները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Կորոնավիրուսը՝ իբրև լակմուսի թուղթ, ցույց տվեց Արսեն Թորոսյանի անունակությունը համակարգման և կառավարման դաշտում. նրան պետք է պաշտոնանկ անել. Վահան Արծրունի Եվրոխորհրդարանի շենքը թալանել են Իմացեք` վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ Արսեն Թորոսյանը դատարանում է ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ. Արարատ Միրզոյան Երբ ամեն ինչ տապալում են, մնում է ցինիզմն ու լկտի անպատասխանատվությունը. Նաիրա Զոհրաբյանի պատասխանի Արսեն Թորոսյանին Ե՞րբ սկսեց այլասերվել Հայաստանը և ի՞նչ է պետք անել Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. Տեսանյութ Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Չէ, դու ուրիշ լուծում չես թողել, քան քեզանից ազատվելը և ...
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա... Հունիսի 30-ին, ժամը 20:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է քննարկում «Սիրով կհարկենք նաև ձեր գույքը, հարգելի՜ քաղաքացիներ. ինչու՞ են քաղաքացիները դիմադրում «Գույքահարկի մասին» օրենքին» թեմայով: Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, - Հրանուշ Խառատյան, ազգագրագետ, - Հովհաննես Ավետիսյան, տնտեսագետ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub