Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան

«Ես ապաքինում եմ մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր վարակվել են, բայց տվյալ դեպքում վարակված լինելը չի կարող պատճառ լինել հանրությանը հուզող հարցերից խուսափելու համար։ Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը, ընդ որում այդ տեղեկությունները ներկայացվել են փաստարկված, կոնկրետ անձանց անուններ են հնչել, հղում է արվել կոնկրետ փաստաթղթերի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձում հնչած հայտարարությանը, որտեղ Միքայել Մինասյանը ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանին մեղադրեց Հայաստանը զենքի անօրինական վաճառքում ներգրավելու մեջ:

«Ըստ ամենայնի խոսքը ծանրագույն պետական հանցագործության մասին է, և եթե հնչեցված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ապա ադեկվատ իշխանությունն անմիջապես պետք է հանդես գար հերքումով»,-մեզ հետ զրույցում շեշտեց Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով, որ այդ հերքումը չկա:
«Լռություն է, շատ խոսուն լռություն։ Իսկ եթե չկա հերքում, ուրեմն չկա ասելիք։ Իսկ հետևությունը մեկն է՝ այս իշխանությունը ձախողված է, բարոյապես տապալված, և չունի հեռանկար»,-ասաց ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, Միքայել Մինասյանը տեսանյութում անուններ էր հնչեցրել եւ փաստաթուղթ հրապարակել՝ նշելով, որ մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար Փաշինյանը ՌԴ է գործուղել գեներալ Արշակ Կարապետյանին: Միքայել Մինասյանն ասել էր, որ ՀՀ վարչապետը ոմն Դավիթ Գալստյանի միջոցով ՌԴ-ից ՀՀ-ի համար գնված զենքն ավելի բարձր գնով վերավաճառել է 3-րդ, ապա 4-րդ երկրի:

Հավելենք, որ նախկին դեսպանի մեղադրանքները հերքել էր վարչապետի աներորդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ իր հերթին մեղադրանքներ հնչեցնելով նախկին իշխանությունների հասցեին, բայց Միքայել Մինասյանի տեսանյութում հնչած անուններին ու փաստերին ուղղակիորեն չէր անդրադարձել:

«Երբ իշխանությունը լռության է մատնում թեման, չհերքելով Մինասյանի կողմից հնչեցրած տեղեկությունները, փորձում է լրատվական տարածությունը հագեցնել ուշադրությունը շեղող այլ թեմաներով, ապա մատնում է իրեն։ Ինչևէ, փաստ է, որ այս պահի դրությամբ գործ ունենք չհերքված տեղեկությունների հետ։ Եվ ուրեմն փաստ է նաև՝ երկրի հեղինակությանը հասցված հարվածն, ու այս իշխանության բարոյական դեգրադացիան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

դիտվել է 1885 անգամ
Լրահոս
Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am