Լարված է իրավիճակը, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք. Նիկոլ Փաշինյան
Լարված է իրավիճակը, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք, բայց հիվանդության առանձնահատկությունն այն է, որ, ցավոք սրտի, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ ծանր հիվանդություն է, եւ մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան»,-ասաց Փաշինյանը: