ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի Ոստիկանության եւ անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականությանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իմ նախնական գնահատականը ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։

Իմ հասկանալով՝ դատախազությունը այդ հոդվածի շրջանակում կիրառում է գործող սահմանադրական նորմերը՝ 2015 թ․ խմբագրությամբ։ Բայց արդյոք էսօրվա սահմանադրական նորմերը կիրառելի են, թե ոչ, կախված է այն հարցի պատասխանից, թե ինչպիսի հղում է 300․1-րդ հոդվածի հղումը՝ ստատիկ, թե դինամիկ։

Դատախազությունից հնարավոր չէ ակնկալել այս հարցի պարզաբանումը, որովհետեւ նրա մտքով չի էլ անցնում, թե սահմանադրական նորմերի կիրառումը կախված է այս հարցի պարզաբանումից։ Ու նրա մտքով չի անցնում դա, որովհետեւ նա չգիտի, որ հղումները կարող են ստատիկ կամ դինամիկ լինել, ու թե որը ինչ է նշանակում։ Բայց հասկացող մարդը երբ նայում է դատախազության արածին, տեսնում է, որ դատախազությունը 300․1-րդ հոդվածը կիրառում է իբրեւ դինամիկ հղում (առանց այդ մասին իմանալու)։

Հղումը ստատիկ է, թե դինամիկ, շատ հաճախ պետք պարզել նորմի մեկնաբանման միջոցով։ Իմ կարծիքով՝ 300․1-րդ հոդվածն օրենասդիրը ձեւակերպել է իբրեւ ստատիկ հղում (բնականաբար էլի առանց իմանալու), որովհետեւ նա 2009-ին այս հոդվածն ընդունելիս մտածել է այդ պահին գործող Սահմանադրության դրույթների մասին ու չի էլ ենթադրել, թե 6 տարի հետո Սահմանադրությունը կփոփոխվի, չէ որ Սահմանադրությունը փոփոխվել էր ընդամենը 4 տարի առաջ։ Հետեւաբար, նա 300․1-րդ հոդվածում հղում է արել 2005 թվականի Սահմանադրության դրույթների տեքստին իրենց ՀԵՆՑ ԱՅԴ ԿՈՆԿՐԵՏ խմբագրությամբ։ Կրկնում եմ՝ օրենսդիրն այսպես վարվել է՝ առանց էսքան բան մտածելու։

Ստատիկ հղման նրբությունն այն է, որ եթե փոփոխվում է այն իրավանորմը, որի վրա հղում է արվում, ապա օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ Է փոփոխել նաեւ դրա վրա հղում անող նորմը եւ այն համապատասխանեցնել նոր, փոփոխված նորմին (որի վրա հղում է արվում)։ 300․1-րդ հոդվածի դեպքում դա նշանակում է, որ օրենսդիրը ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ 2015 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո այդ հոդվածը համապատասխանեցնել նոր սահմանադրության տեքստին։ Նա դա չի արել։ Հետեւաբար, նոր սահմանադրական դրույթները չեն կարող կիրառվել, որովհետեւ 300․1-րդ հոդվածը դրանց վրա հղում ՉԻ ԱՆՈՒՄ։ Իմ կարծիքով՝ կարելի է բացառություն անել Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին եւ 2-րդ հոդվածերի մասով։

Դատախազությունը, հակառակը, ինչպես արդեն ասացի, ինքնին հասկանալի է համարում, որ նոր սահմանադրական դրույթները՝ 2015 թ․ խմբագրությամբ, կիրառելի են, այսինքն՝ նա 300․1-րդ հոդվածի հղումը դիտում է իբրեւ դինամիկ հղում (առանց այդ մասին մտածելու)։ Բայց դինամիկ հղումները գոնե ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ նորմերում հակասահմանադրական են, որովհետեւ քրեական նորմի հասցեատերն այդ դեպքում երբեք չի կարող հստակ իմանալ, թե որ արաքներն են արգելվում, քանի որ արգելվող արաքները նկարագրված են այն նորմում, որի վրա հղում է անում քրեական նորմը, ու այդ արգելված արարքները նկարագրող նորմը միշտ կարող է փոփոխվել։

Արդյունքում իմ նախնական ու մակերեսային գնահատմամբ ստացվում հետեւյալը․ ՀՀ ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել՝ լինի այն ստատիկ, թե դինամիկ հղում (բացառությամբ Սահմանադրության 2005 թվականի դրությամբ անփոփոխելի դրույթների՝ 1-ին ու 2-րդ հոդվածների)։ Այնքանով, որքանով 300․1-րդ հոդվածի շրջանակում մարդը հետապնդվում է Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նկարագրված սկզբունքների խախտման համար, խնդիր չեմ տեսնում»։

 

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am