Վերջին փամփուշտը լինելու է բեմադրված մահափորձը

Քաղաքական պայքարը մարտարվեստ է։ Երբ գալիս ես իշխանության, ունես մեկ պահատուփ, որում կա 10 քաղաքական փամփուշտ։ Հենց այդ փամփուշտներն են քո քաղաքական կշիռը։ Ամեն փամփուշտ օգտագործելուց հետո քաղաքական կշիռդ նվազում է։ Ընդորում այդ փամփուշտները դասակարգված են ըստ ազդեցության։ Անշուշտ, ամենաազդեցիկը զգացմունքներ և խղճահարություն առաջացնողներն են, բայց դրանք կիրառվում են ծայրահեղ դեպքերում, քանզի դրանք քո վերջին հույսի փամփուշտներն են։

Ի՞նչ ունենք մենք այսօր։ Նիկոլ Փաշինյանը՝ զավթելով իշխանությունը կեղծ արժեքների և խոստումների վրա, ստիպված եղավ օգտագործել իր քաղաքական փամփուշտները Վարչապետ դառնալուց անմիջապես հետո, մինչդեռ շատ և շատ ղեկավարներ սկսում են փամփուշտների օգտագործումն առնվազն երկրորդ ժամկետի գնալուց հետո։ Բայց Նիկոլի մոտ այդպես չի ստացվել, քանզի տված սուտ խոստումները, և փրկչի կերպարը պահանջում էին լուրջ մարտավարական քայլեր, որոնց թե՜ ինքը, թե՜ իր թիմը չեն տիրապետում։ Արդյունքում հենց առաջին օրվանից գործի դրվեցին փամփուշտները՝ քրեական գործեր, մարտի մեկ և այլն։ Բայց երկու տարի անց այդ 6-7 բաց թողած փամփուշտները կորցրեցին իրենց ուժը և ընկան գետնին։ Որևէ ձերբակալություն կամ քրեական գործ ալևս չի փոխում քաղաքական օրակարգը և ժող ջանի լավ ապրելու պահանջը։

Տակը մնացել են 3 կամ 4 փամփուշտ։ Ընդորում վերջինը սովորաբար օգտագործվում է "սիրուն" գնալու համար։ Դե սենց տեքստով. Ժողովուրդ ջան ես ինչ կարամ արել եմ ու համարում եմ, որ պետք է գնամ։ Բայց հաշվի առնելով, որ գործ ունենք Նիկոլի հետ, չեմ կարծում, որ նա կգնա այդ քայլին։

Վերջին փամփուշտը լինելու է բեմադրված մահափորձը։ Այսօր արդեն իսկ Նիկոլն անցել է իր վերջին փամփուշտների օգտագործմանը՝ թե բա մենք բոլորս հիվանդ ենք։ Այո, մարդկանց մի մասի վրա դա կազդի, բայց ընդամենը մի երկու ամսով, ոչ ավելի։ Իսկ դրանից հետո կմնա միայն բեմադրված մահափորձը։ Սակայն դա ևս չի ունենա ցանկալի արդյունքը, քանզի ժողջանը այլևս չի ունենա վստահություն։

Դե ինչ, քաղաքական զինանոցը մոտենում է տրամաբանական ավարտին։ Մի քանի ապարդյուն կրակոց և վերջ։ Քաղաքականությունը ամեն մեկի զբաղվելու բանը չէ։ Ընդդիմադիր Նիկոլին սկզբում թվում էր, թե փամփուշտի պահատուփերը շատ են և նա անդադար կկարողանա օգտվել դրանցից, մինչև նա հասկացավ ընդդիմադիր և իշխանություն լինելու տարբերությունը։

Նիկոլ, փամփուշտներդ պրծնում են...

Հ.Գ. Տարօրինակ զգացմունք ունեմ. Մարտի մեկին, երբ մենք ունեցանք զոհեր, Նիկոլը անհայտացավ, կարծես թե հենց նա չէր այդ զոհերի պատասխանատուն։ Այսօր կրկին ունենք զոհեր և նա կրկին անհայտանում է, կարծես թե նա կապ չունի կատարվողի հետ։ Զավեշտ է, բայց փաստ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1095 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am