Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահաս տղա

Երեկ՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ալիկ Ա-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության՝ մարմնական վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական տարածքում։ Ժամը 01։45-ին Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ և «որովայնի ձախակողմյան առաջակողմնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դեռևս անձը չպարզված 2 քաղաքացիներ։ Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արաբկիր վարչական շրջանում։ Մինչ Արաբկիրի ոստիկանները պարզում էին նրանց ինքնությունը, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 15 խումբը «ձախ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 64-ամյա Ռոբերտ Ս-ն է։ Ժամը 02։25-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիր բաժին, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 16-ամյա Է. Ա-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական շրջանում։ Մինչ բժիշկները վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ա. Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ավդիշոևի գլխավորությամբ պարզել են, որ նոյն օրը, ժամը 01։15-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 29/2 շենքի մոտ վիչաբանության ժամանակ Ալիկ և Է. Ա-երը, Ռոբերտ Ս-ն և վերջինիս տղան՝ 32-ամյա Արսեն Ս-ն փոխադարձ հարվածներ են հասցրել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ալիկ Ա-ի որովայնին և աջ ազդրին։

Ըստ բժիշկների հայտնածի՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Արաբկիրի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ Արսեն Ս-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ քննիչ Ղազարյանի որոշմամբ որպես կասկածյալ՝ ձերբակալվել է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված վիճաբանության ժամանակ ձերբակալվածը և նրա քրոջ որդիներ Արամը և Ռուբենը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ռոբերտ Ա-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անրհաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակցիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները հայտանբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ 

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Ինչպես են ադրբեջանցիները նախապատրաստվել դիվերսիայի. Աղդամ գյուղի բնակիչներից մեկը կադրեր է հրապարակել. Տեսանյութ Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին Աննա Հակոբյանը հիվանդագին մոլուցք ունի, իսկ քայլականները լալահառաչ տառապում են ադրբեջանցիների հետ.Կոնստանտին Տեր-Նակալյան (video) Զոհված Կապիտան Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզից էր. ամուսնացած էր ուներ մեկ երեխա «Բայղուշն» անպայման վերջում կասի իր խոսքը. Կարեն Քոչարյան (video) Սոսը իմ եղբոր որդին է. Մարմարաշենի համայնքապետը՝ հակառակորդի կրակոցից զոհված կապիտանի մասին (լուսանկարներ) Նիկոլը, քանի որ տեսակով կլյաուզնիկ է, անընդհատ «մատերիալ է» ասում. Գուրգեն Եղիազարյան (video) ՀՀ ԶՈւ գիշերային պատժիչ գործողությունները. Տեսանյութ Պաշտպանական կողմը միջնորդում է կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից. Լուսանկար Զինված բախումներ՝ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում». ՀԱՊԿ-ն վերջապես նկատեց հայ-ադրբեջանական լարումը Ադրբեջանական քարոզչական հնարքներ. պաշտոնապես հաստատեցին 12 զոհ ունենալու փաստը Փաշինյանը պիտի ասի՝ իմ պես հիմարն իրավունք չունի վարչապետ լինի.Գուրգեն Եղիազարյան (video) Համացանցում տարածվում են զոհված զինծառայողների լուսանկարները Որոշ քամելեոններ անհեթեթություն են դուրս տալիս. առաջինը սկսել է Նիկոլ Փաշինյանը.Մարգարիտ Եսայան (video) Դուք միայն ապաշնորհ չեք, Դուք եկել եք նաև քանդելու. Մարգարիտ Եսայան (video) Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին, դրանով իսկ անոնս էր արել՝ զարգացումները տեղափոխվելու են առաջնագիծ. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ Էրդողանի փեսան իր աջակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադենի մայրը հայ է՞ Կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը Արսեն Խառատյանի հիմնած լրատվամիջոցը. էս այն տղեն է, որ շատերին մեղադրում է պառակտիչ գործունեության մեջ. Լուսանկար Քիչ առաջ զոհված մեր տղաներից մեկը. Լուսանկար Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Բերդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրեն են «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ Ինչո՞ւ որոշվեց եկեղեցու պատմություն առարկայի ինքնուրույնության լիկվիդացումը և փաստացի դուրսմղումը իրականացնել հիմա, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը, սահմանային լարվածություն, ինչի է ձգտում Ադրբեջանը: Հունիսի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և ռազմական փորձագետ, գնդապետ Հայկ Նահապետյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, հայական կողմի պատասխանը, վարչապետի հայտարարությունները: Հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙՀանուն սոցիալական արդարության՚՚ կուսակցության նախագահ, ՙՙԺողովրդի ձայն՚՚ փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա՝ ինչպիսի ժամանակներ են ապրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և արդյոք առկա է ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանի երկամյա կառավարման արդյունքները: Հուլիսի 14-ին ժամը 12:00 Փաաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ Լևանտի (Միջերկրական ծովի արևելյան շրջան) և Կովկասի տարածաշրջաններում, նաև Հայաստանի շուրջ զարգացող գործընթացների վերաբերյալ: Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub