Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու․ քաղաքագետ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․

«Եթե մի կողմ դնենք էմոցիաներն ու «ժողովրդի» համար ասվող խոսքերը, ապա Հայաստանում իրավիճակը կարելի է հետևյալ կերպ բացատրել։

Երկրի ղեկավարի հիմնական դերակատարությունը էլիտաների համար (քաղաքական, տնտեսական, զինվորական, վարչական ու, եթե շատ եք ուզում, կրիմինալ) լինել արբիտր՝ հարցերը լուծողն ու խաղի կանոնները պահպանողը։

Դա այդպես է և ավտորիտար, և տոտալիտար, և ժողովրդավարական ռեժիմներում։ Հատկապես հիմնարար նշանակություն ունի այն դեպքում, երբ երկրի ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուտները կայացած չեն ու չունեն ավանդույթներ։

Սիմգապուր, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ամերիկա, Ռուանդա ու քիչ, թե շատ հաջողության հասած որևէ երկրի փորձը որ ուսումնասիրեք, դրա ապացույցները կգտնեք։

Հիմա գանք մեր հետազոտության առարկային։ Հայաստանի ընտրված ներկայացուցիչն ոչ միայն այդ արբիտրի դերը չի կատարում, այլև անգամ չի էլ հասկանում, որ իր հիմնական դերակատարությունն այդ է ու միայն դրանից է կախված երկրի կանխատասելի ներկա ու ապագա ունենալը։ Հիմա ոչ միայն արբիտր չունենք, այլ ի պաշտոնե արբիտրը հենց ինքն է գլխավոր խնդիրներ ստեղծողը։

Նա փորձում է քանդել այդ բարով-խերով եղած, քիչ թե շատ ձևավորված, էլիտաները (ում այդ բառը դուր չի գալիս, կարող եք այն փոխարինել խմբավորում, կլան ու չգիտեմ էլ ինչ բառով) ու սեփականով էլիտան է փորձում շինել (բնականաբար դա չի ստացվի ու չի էլ ստացվում, որովհետև նման բաները դատարկ տեղը չեն գոյանում)։

Դա է հենց Հայաստանում առկա կառավաման ճգնաժամի բուն պատճառը ու դրա համար Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու, կորոնավիրուսն իրեն սանձարձակ է պահելու ու այդպես շարունակ։ Այսինքն, կառավարման ճգնաժամը ոչ միայն փաստ է, այլև զարգացող ու գնալով ահագնացող հեռանկար։

Սա իրավիճակի կարճ գնահատակն է, երկարը՝ հետո, մի այլ առիթով»։

դիտվել է 1964 անգամ
Լրահոս
Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am