Թե ինչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում, արդեն մեր հանրությանը հայտնի է. Զոհրաբյանը պատասխանում է ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ հրապարակային մեկնաբանությանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԿԳՄՍ նախարարի մեկնաբանության վերաբերյալ

Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ,

Այս տեսաուղերձով կանդրադառնամ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ հրապարակային մեկնաբանությանը։

Կրթության ոլորտի պատասխանատուն ըստ էության հայտարարեց, որ՝
- չի լինելու սեռական դաստիարակություն․
- սեռական կրթության ստանդարտները եվրոպական երկրների համար են, ոչ, թե՝ մեր (խոսքը մամուլում ներկայացված ստանդարտների մասին է)։

Ինչու է կոնվենցիայի 6-րդ հոդվածը անհանգստացնում ծնողներին, հարցի պատասխանը շատ պարզ է, քանի որ այն վերաբերում է նաև տարրական կրթության շահառուներին, այսինքն 6 տարեկան և բարձր տարիքի երեխաներին։

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք օգտագործում են այսպիսի ձևակերպումներ՝ սեռական կրթության ծրագիր չի լինելու, սեռական կրթության առանձին առարկա չի լինելու, իսկ հիմա լրացվեց սեռական դաստիարակություն չի լինելու։

Կրթությունը ուսուցման և դաստիարակության գործընթաց է։ Հուսով եմ այստեղ էլ բառախաղ չկա, և դիտավորյալ չի դաստիարկությունն առանձնացվել ուսուցումից։

Հարգելիներս, ես և շատ ծնողներ գտնում ենք, որ կոնվենցիայով նախատեսված սեռական շահագործման և սեռական ոտնձգության վերաբերյալ տեղեկություններ կարող են տրամադրվել երեխաներին առանց սեռական կրթության, այսինքն առանց 6 տարեկան երեխային բացատրելու, թե ինչ է սեռական ակտը կարելի է այնպիսի տեղեկություն տալ, որպեսզի երեխան չհայտնվի մանկապիղծի տեսադաշտում։

Եթե սրա մասին է խոսքը, ապա ստացվում է, որ մենք նույն բանն ենք ասում, ապա ինչու ենք բանավիճում։ Ինչու ենք տարբեր բարիկադներում։

Միգուցե նրա համար, որ Լանզարոտեի կոնվենցիայի բացատրական զեկույցում նշված է մի տեքստ, որը լրիվ ա՞յլ իմաստ է հաղորդում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Միգուցե մենք կարծում ենք, որ ի վերջո սեռական կրթություն է պարտադրվելու տարրական կրթության ժամանակ, ոչ թե առանձին առարկայի կամ առանձին ծրագրի, այլ օրինակ որևէ առարկայի ներքո ներառված որոշակի տեղեկությունների միջոցով։

Ինչու է այսպիսի հարց առաջացել մեզ մոտ։ Ինչ է մենք, ծնողներս չենք հավատում բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Կամ մենք վատատես ենք։

Հարգելիներս, մենք կարդում ենք Կոնվենցիայի բացատրական զեկույցի 62-րդ կետի հետևյալ շարադրանքը, որի մեջբերումից խուսափում են ոլորտի ներկայացուցիչները՝
Ահա այդ տեքստի շարադրանքը՝ «սեռական շահագործման կամ սեռական ոտնձգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը բնականոն սեռականության ընդհանուր համատեքստից դուրս կարող է վնասակար լինել երեխաների համար։ Հետևաբար, սեռական շահագործման և սեռական ոտնձգության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի սեռական կրթության համատեքստում»։ Պարզ գրված է, այդ տեղեկությունը պետք է տրամադրել սեռական կրթության համատեքստում, ոչ թե դրանից առանձին։ Իսկ թե ինչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում, արդեն մեր հանրությանը հայտնի է։

Այ սա է մեզ մտահոգում։

Հարգելի իշխանավորներ, եթե դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի տարրական կրթության ժամանակ սեռական կրթություն չտրամադրվի մեր երեխաներին, ապա մենք բարիկադի նույն կողմում ենք։

Հանրության հետ պետք է պարզ խոսել, առանց բառախաղերի և անցյալի հետ համեմատությունների»

դիտվել է 1026 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am