Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից Լանզարոտեի կոնվենցիայի վավերացմանը և դրա հետ կապված քննարկումներին, ասել է.
«Կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, որի հիսուն հոդվածներից քառասունինը որևէ առնչություն չունեն կրթության հետ և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին: Կոնվենցիայի ընդամենը մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: «Շատերը կամա թե ակամա, գիտությունից, թե անգիտությունից, ծանոթ լինելով կոնվեցիային, թե ընդհանրապես չկարդալով կոնվենցիան՝ ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ, նոր ծրագրեր են ներմուծելու»,- ասաց նա: