Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել

Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուժի կիրառման հարցի օրակարգային լինելու մասին հարցազրույցին երեկ հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի անցկացրած ընդլայնված խորհրդակցությունը, որտեղ նույն տրամաբանության մեջ հայտարարություններ հնչեցնելուց բացի նաև, ըստ էության, «հանձնարարություններ» եղան՝ զորքերը նախապատրաստելու ռազմական ճանապարհով հարցի կարգավորմանը:

Սա ի դեպ, հայտարարությունների բովանդակության առումով աննախադեպ չէ, նման ոճի տարբեր հայտարարություններ հնչել են նաև նախկինում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո՝ տարբեր հետևանքներով:

Սրանց ի պատասխան հայտարարություններ հնչեցին Արցախի նախագահականից և Հայաստանի ՊՆ-ից, սակայն Ադրբեջանը դրանով կարծես թե չի պատրաստվում բավարարվել:

Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խիստ կասկածելի տեղեկություններ փոխանցեց առաջնագծում տեղի ունեցած «միջադեպի» մասին (խոշոր տրամաչափի զինատեսակների և դիպուկահարների ակտիվացման մասին), որը ոչ մի ձևի հաստատում չի ստանում, ապա քիչ անց ռազմական բնույթի լրահոս ապահովող ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով մեկնաբանություն տարածեց, որը բովանդակային առումով համառոտ ձևով ներկայացնում էր Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի՝ վերջին օրերին հնչեցրած հայտնի հայտարարությունների տրամաբանությունը՝ միակ լեզուն, որ պետք է խոսել հակառակորդի հետ, զենքի ուժն է:

Չնայած շաբաթվա ընթացքում տարբեր միջադեպերի մասին Ադրբեջանից հնչող չհաստատված միջադեպերի և սպառնալիքներ պարունակող հայտարարություններին, Արցախի ՊԲ-ի՝ անցնող շաբաթվա մասին ամփոփիչ հաղորդագրությունում, հրադադարի ռեժիմի խախտումների բավականին ցածր թիվ է արձանագրված, այլ միջադեպերի մասին էլ տեղեկություններ չկան:

Ստացվում է, որ տարբեր դրդապատճառներից ելնելով Ադրբեջանը նպատակ ունի այս փուլում նվազագույնը առաջնագծում առկա իրավիճակը «թեժ» ներկայացնել. այս փուլում «թեժությունը» դեռևս քարոզչական հարթությունում է, իսկ հասկանալու համար, թե արդյո՞ք սա առաջնագծում ակտիվություն մտցնելու անոնս կամ տեղեկատվական նախապատրաստություն է, անհրաժեշտ է որոշ հանգամանքներ ևս մանրամասն վերլուծել»:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am