Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ

Կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը վերլուծելիս կարելի է հետևյալ եզրահանգման գալ՝ նախկին հետկոմունիստական ճամբարի երկրներում վիրուսի տարածման հետևանքները ավելի մեղմ ազդեցություն ունեցան բնակչության վրա, քան ԽՍՀՄ-ի ազդեցությունից դուրս գտնվող արևմտյան երկրներում: Օրինակ, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում մահացածության ցուցանիշները վերը նշված երկրներից մեծ են ավելի քան 10 անգամ:

Ինչո՞վ է դա պայմանավորված, հետագա վերլուծությունների խնդիր է: Հնարավոր է, որ նախկին կոմունիստական երկրներում, այսպես կոչված, ԲՑԺ-ի դեմ պատվաստումներն էին դեր խաղացել: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ տվյալ երկրների քաղաքացիների իմունային համակարգի ամրությունը զգալիորեն տարբերվում է արևմտյան երկրներում ապրող քաղաքացիներից: Այստեղ իր դերը կարող էին ունենալ նաև առողջապահական համակարգերի կառավարման տարբերությունները: Հետկոմունիստական երկրներում գործում էր ավելի կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ սպասարկման որակը զգալիորեն ցածր էր արևմտյանից, սակայն ընդգրկման իմաստով ավելի զանգվածային էր, քան արևմտյան համակարգերը:

Ինչևիցե, երբ փորձում են համեմատականներ անցկացնել այս կամ այն երկրում վիրուսի դեմ պայքարի ցուցանիշների միջև, պետք է այդ համեմատությունները համադրելի լինեն:

Օրինակ, որև է ձևով չի կարելի համեմատել, ասենք, Ալբանիայի և Չինաստանի կամ Սլովակիայի և ԱՄՆ-ի ցուցանիշները:

Սակայն, հետկոմունիստական երկրների ցուցանիշներն իրար հետ համեմատելը համադրելի է:

Եվ այսպես վերլուծենք, թե ինչ ցուցանիշներ են արձանագրված այդ երկրներում մայիսի 29-ի դրությամբ:

Սկսենք Հայաստանից։ Մեզ մոտ այդ օրվա դրությամբ, վարակակիրների քանակը 1 մլն բնակչության հաշվարկով կազմում էր 2928 մարդ: Մահացածության ցուցանիշով 1 մլն-ի հաշվարկով մեզ մոտ թիվը կազմում էր 41 մարդ:

Իսկ հիմա ներկայացնենք այլ երկրների տվյալ ցուցանիշները և փորձենք համեմատել մեր թվերի հետ:

Ռուսաստանում այդ թվերն են՝ համապատասխանաբար 2656 և 30

Ուկրաինայում՝ 521 և 16

Լեհաստանում՝ 312 և 28

Ռումինիայում՝ 986 և 65

Սերբիայում՝ 1299 և 28

Չեխիայում՝ 859 և 30

Հունգարիայում՝ 398 և 54

Բուլղարիայում՝ 357 և 20

Խորվաթիայում՝ 547 և 25

Սլովակիայում՝ 278 և 5

Սլովենիայում՝ 705 և 52

Ալբանիայում՝ 382 և 11

Մոլդովայում՝ 1957 և 71

Էստոնիայում՝ 1401 և 51

Լիտվայում՝ 610 և 25

Լատվիայում՝ 564 և 13

Վրաստանում՝ 187 և 3

Ադրբեջանում՝ 492 և 6

Ղազախստանում՝ 530 և 2

Ղրղզստանում՝ 255 և 2

Տաջիկստանում՝ 387 և 5

Բելառուսում՝ 4314 և 24

Այսպիսով, կարելի է նկատել, որ վիրուսի տարածման իմաստով մենք ոչ պատվավոր երկրորդ տեղում ենք գտնվում՝ Բելառուսից հետո:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բելառուսը այն եզակի երկրներից էր, ով պաշտոնապես հրաժարվեց վիրուսի դեմ պայքարի կոշտ մեթոդներից, ապա կարելի է ասել, որ այս շարքում Հայաստանը զբաղեցնում է խայտառակ առաջին տեղը: Մահացածության ցուցանիշով մենք 23 երկրների շարքում 6-րդն ենք:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ այս ցուցանիշներով մենք պարտվել ենք ոչ միայն մեր անմիջական հարևաններին՝ Վրաստանին և Ադրբեջանին, այլև հետկոմունիստական անցյալի բոլոր երկրներին՝ բացառությամբ Բելառուսի:

Այս ցուցանիշները արձանագրելուց հետո այլևս հնարավոր չի լինի նշել, թե իբր Վրաստանում «երջանիկ պատահականությամբ» վարակը լայն թափով չտարածվեց:

Ադրբեջանն, որ տարածաշրջանի մեր գլխավոր թշնամին է վիրուսի տարածվածության իմաստով մեզնից ավելի բարվոք վիճակում է գտնվում մոտ վեց անգամ: Իսկ մահածվածության ցուցանիշով, մեզնից բարվոք վիճակում է մոտ 7 անգամ:

Այս խայտառակ ցուցանիշները սովորական թվեր չեն: Սա ներկայիս կառավարության գործնեության իրական և օբյեկտիվ գնահատականն է:

Ավելին, վերը նշված երկրների ցանկում Հայաստանը իր զբոսաշրջիկների քանակով, օրինակ, անցյալ տարվա տվյալներով՝ կարող է հայտնվել վերջին տեղերից մեկում: Սակայն, արի ու տես, որ վիրուսի տարածման հարցում մենք դարձել ենք այս երկրների շարքում վատ իմաստով «չեմպիոն»:

Թե ինչո՞ւ այդպես եղավ հարցադրման մասին շատ է խոսվել:

Ունենալով բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները՝ այս իշխանությունները գրեթե ամեն ինչ արեցին, որ երկիրը հայտնվի նման ամոթալի վիճակի մեջ:

Սակայն, այստեղ ավելի վտանգավորն այն է, որ ներկայիս իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարողանալու շտկել իրավիճակը: Եվ այստեղ, բացի էֆեկտիվ մենեջմենթի բացակայությունից, առկա է ավելի լուրջ խնդիր:

Նման պայմաններում հանրությանը համախմբում են, մինչդեռ Փաշինյանը ճիշտ հակառակն է արել, անում և անելու է ապագայում:

Փաշինյանի պատկերացմամբ՝ բացի իրենից, այլ քաղաքական սուբյեկտներ չկան և չեն էլ կարող լինել: Այդպես են ժամանակին մտածել Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին, Գամսախուրդիան, Ֆիդել Կաստրոն, Ուգո Չավեսը և այդպես շարունակ: Սա մտածողություն է, որը բնորոշ է ամբողջատիրական պատկերացում և միաժամանակ առաքելություն ունեցող բոլոր տեսակի առաջնորդներին:

Այդպիսի մարդիկ քաղաքական սուբյեկտ են համարում միայն իրենց և ժողովրդին: Իսկ վերջինիս տակ հասկանում են բացառապես ամբոխին:

Հենց դրա պատճառով է, օրինակ, որ Փաշինյանը նպատակահարմար է գտնում անձամբ բացատրել քաղաքացիներին, թե ինչպես պիտի դիմակը կրել երեսին: Այդ պատկերացմամբ է երկիրը հռչակվում «օջախ», իսկ նրա բնակիչները՝ «սիրելի և հպարտ քաղաքացիներ»:

Փաշինյանի պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է «ժողովրդի վարչապետը» ունենալ ընդդիմություն: Ըստ Փաշինյանի՝ դա կնշանակի, որ այդ ընդդիմությունը փաստացի ընդդիմանում է ժողովրդին:

Նա անկեղծորեն զարմանում է, թե ինչպե՞ս կարող են իրեն՝ «ժողովրդի վարչապետին» ընդդիմանան դատավորները, ԶԼՄ-ները, ԱԺ պատգամավորները: Եթե նրանք ընդդիմանում են, նշանակում է՝ նրանք «ընդդիմանում են ժողովրդին»: Իսկ եթե այդպես է, ապա նրանք իրականում ներկայացնում են «ռոբասերժական հանցավոր կլանի» շահերը:

Այդ եզրույթից հետևում է, որ երկրում, նույնիսկ տեսականորեն, չի կարող լինել իսկական ընդդիմություն, քանզի դա կլինի «ընդդիմություն ժողովրդին»: Այդպես են ծնվում բոլոր տեսակի տոտալիտար ռեժիմները:

Իսկ եթե դա այդպես է, նշանակում է՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը միայն սահմանադրորեն է կոչվում «ընդդիմություն»: Իրականում, ըստ Փաշինյանի, ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի թաքնված միավորն է, իսկ ԼՀԿ-ն՝ Միքայել Մինասյանի: Իսկ դա նշանակում է, որ այդ ուժերն իրականում ժողովրդի հետ կապ չունեն և սպասարկում են վերը նշված «մաֆիայի» շահերը:

ՀՅԴ-ն, ըստ Փաշինյանի, միջազգային հայկական մաֆիոզ կառույց է, որը ծառայում է տարատեսակ այլ երկրների շահերին, իսկ Հայաստանի ներսում ծառայում է «ռոբասերժական» մաֆիային:

Հայ Առաքելական եկեղեցին նույնպես հայապահպանման կառույցի տակ, ըստ Փաշինյանի, իրենից ներկայացնում է «հոգևոր մաֆիա», որն իրական հոգևոր կյանքի հետ քիչ առնչություն ունի:

Բացի այդ, ցանկացած տոտալիտար գործչի համար եկեղեցին միշտ վտանգավոր մրցակից է համարվում: Բոլշևիկները քանդում էին եկեղեցիները, գերմանացի նացիստները նսեմացնում էին հոգևորականներին՝ շատ հայտնի պատճառով: Ժողովուրդը պիտի ունենա հավատքի միայն մեկ պաշտամունքի առարկա, և դա պիտի լինի «ազգի առաջնորդը», «սիրելի վարչապետը» և նմանատիպ այլ մակդիրներով օժտված գործիչները:

Տեր-Պետրոսյանի թիմը, ըստ Փաշինյանի, նույնպես «չարիքի բևեռ է», սակայն նրա մասին նա չի ուզում խոսել, ինչպես մարդն ունենում է հանցագործ եղբայր և ամաչում է դրա մասին խոսելուց հյուրերի մոտ՝ փորձելով նրան հնարավորինս հեռու պահել նրանց աչքից:

Փաշինյանը նույնիսկ հանրության այն հատվածը, որն իրեն չի սիրում, համարում է «ռոբասերժական» ուժերի կողմից ծախված։ Նրանք, ովքեր ծանր վիճակում հայտնվելով՝ ստիպված են ծախվել նրանց: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, կա նաև հանրության մեջ մի «մոլորված» զանգված, որն իրեն չի հավատում բացառապես «ռոբասերժական» մաֆիայի ԶԼՄ-ների ազդեցության արդյունքում:

Բայց այդքանով չի սահմանափակվում Փաշինյանի դասակարգումը: Ըստ նրա՝ երկրի պետական կառավարման համակարգը նույնպես թաքնված ձևով հակադրվում է իրեն՝ Փաշինյանին: Քանզի նրանք սովոր են եղել նախկինում կոռուպցիայով գործել, իսկ այսօր, երբ նրանց դա արգելվում է, փաստացի դարձել են իրեն՝ իսկական «ժողովրդի ընտրյալին» ընդդիմություն:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Փաշինյանն իրեն հավասար գործընկեր չի համարում նույնիսկ իր քաղաքական ուժին:

Այս պայմաններում ինչո՞ւ պիտի Փաշինյանը փորձեր համախմբել հանրությանը վիրուսի դեմ պայքարի համար: Փաշինյանն ինչպե՞ս կարող է համախմբման անկեղծ կոչով դիմել այն շրջանակներին, որոնց ոչ թե գործընկեր է համարում, այլ պոտենցիալ հանցագործ:

Դրա պատճառով էլ նրա իրական քաղաքական օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թե վիրուսի դեմ պայքարի խնդիրները, այլ իր պոտենցիալ հակառակորդների դեմ պայքարը:

Մի՞թե պարզ չէ, որ երկրում հանրությունը բզկտված է մնալու, քանի դեռ երկրի կառավարիչը Փաշինյանն է:

Եթե նույնիսկ Արսեն Թորոսյանին և Տիգրան Ավինյանին փոխարինենք աշխարհի հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր առողջապահական և կառավարչական մասնագետներով, միևնույն է երկիրը հումանիտար աղետից չի խուսափի:

Քանզի, քաղաքագիտական աքսիոմ է՝ երբ երկիրը պառակտված է, արտաքին պատերազմների կամ բնական աղետների առաջ նա անխուսափելիորեն պարտվելու է:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 1342 անգամ
Լրահոս
Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am