Պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա և իշխող ուժը ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստերին։ Նա մասնավորապես նշել է, որ դրանք ենթակա են անհապաղ ստուգման իրավապահ մարմինների կողմից և օբյեկտիվ մոտեցման դեպքում պետք է հարուցվի քրեական գործ, որի օրինական քննությունը ապահովելու և երաշխավորելու համար վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը պետք է ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը։ Աթանեսյանի գրառումը՝ ստորև․

«Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստերը ենթակա են անհապաղ ստուգման իրավապահ մարմինների կողմից: Իմ կարծիքով ակնհայտ է, որ օբյեկտիվ մոտեցման դեպքում, պետք է հարուցվի քրեական գործ, որի օրինական քննությունը ապահովելու և երաշխավորելու համար վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը պետք է ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը: Եթե քննությունը հերքի փաստերը, կասկածի տակ հայտնված անձը կարող է վերադառնալ իր աշխատանքին:

Բայց դե փաստ է, որ մենք չունենք ոչ նման իրավապահ համակարգ, ոչ քննության անկախությունը երաշխավորող մեխանիզմներ, ոչ էլ նման մարդիկ, որ իրենց պաշտոնը ավելի ցածր կգնահատեն, քան երկրի հեղինակությունը: Միակ մեխանիզմը, որը միգուցե կարող էր աշխատել, դա ԱԺ կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծումն է, բայց, իմ կարծիքով, մենք չունենք նաև այդ աստիճան քաջ ընդդիմություն:

Այսինքն՝ բոլոր խոսքերը «Նոր Հայաստանի» մասին պարզապես մեծագույն սուտ են և պողոսների զանգվածին մանիպուլացնելու տեխնոլոգիա: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր ստեղծելու փոխարեն մենք սրընթաց անկման եղանակով հասանք աֆրիկյան անհույս պետությունների մակարդակին: Պետություններ, որոնք ծիծաղի առարկա են միջազգային ասպարեզում, որոնց սուվերենությունը և կարծիքը ամենաչնչին հարցերով որևէ մեկին չի հետաքրքրում:

Սա դառը իրականություն է, որի պատասխանատում Հայաստանի ընտրողների զգալի հատվածն է, որը իր ձեռքով (!) սկիզբ դրեց մեր իսկ պետականության կործանմանը: Ցանկացած նորմալ և հայրենասեր մարդ հասկանում է, որ եկել է պետությունը փրկելու՝ ներքին Սարդարապատի պահը: Ըստ այդմ, անհրաժեշտ է ներքին հստակ քաղաքական օրակարգ, որը կլինի հստակ գործողությունների պլան՝ սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամից դուրս գալու համար»։

դիտվել է 1215 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am