Արմանը մեր լրբի տղեն չի

Հեղափոխությանը անհասկանալի ծառայություններ մատուցած Արման Բաբաջանյանը, որը նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունի, կրկին աչքի է ընկել լրբի տղությամբ: Այն, որ Բաբաջանյան Արմանը լրբի տղա է, նորություն չէ, որովհետև նորմալ մարդը, եթե նա բժշկական հատուկ ախտորոշում չունի, չի կարող մտնել ոստիկանություն և բողոք գրել հարազատ մոր դեմ:
Այս պատմության մասին Հայաստանում և նրա սահմաններից դուրս շատերը գիտեն, ու թվում է, թե այդքանից հետո ցանկացած տականքություն այս մարդուց սպասելի է, չանայած, որ կարելի է և պետք է հավատալ, որ պատգամավորի կարգավիճակը սահմանափակում է նաև ստորությունը: Բայց սա այդ դեպքը չէ:
Հանուն բանակից ազատվելու վեհ նպատակի` Բաբաջանյան Արմանը կատարել է փաստաթղթերի կեղծիք: Նա պատրաստել և հափշտակել է պաշտոնական փաստաթղթեր, դրանք կեղծելու և խաբեության ճանապարհով մոր՝ Էլմիրա Բաբաջանյանի օժանդակությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից։ Այս արարքի համար նա անգամ դատապարտվել է, սակայն ազատ է արձակվել վաղաժամկետ:
Մեղադրանքը, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի երկրորդ մասով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը, որ կատարվել է փաստաթղթերի կեղծման ճանապարհով) և 324 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնական փաստաթղթերի հափշտակություն), դատվել է Արման Բաբաջանյանը, նախատեսվում էր համապատասխանաբար 1-5 տարվա և առավելագույնը 2 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրանքի, նա, 1996 թ. լքելով Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայության տարկետման իրավունք, 1997 թ. Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայությունից անօրինական կերպով տարկետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետի անունից համակարգչի օգտագործմամբ կազմել է` ուսումն ԱՄՆ-ում մինչեւ 2004 թվականը շարունակելու մասին կեղծ գրություններ, 2001 թ. սեպտեմբերի 10-ի և նույն թվականի հոկտեմբերի 12-ի ամսաթվերով: Դրանք մոր միջոցով 2002 թ. ամռանը ներկայացրել է Երևանի տարածքային զինկոմիսարիատ։
Այնուհետեւ տեղեկանալով, որ նշված գրությունները բավարար չեն զինծառայությունից տարկետում ստանալու համար, 2002 թ. աշնանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակվող իր ընկերոջ ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները, որպեսզի ստանա տարկետում։ Հենց այս գործերի համար էլ Արման Բաբաջանյանը ցուցմունք է տվել հարազատ մոր դեմ, թեև իրավունք ուներ հրաժարվելու հարազատների դեմ ցուցմունք տալուց:
Եվ ահա այս մակարդակի սրիկան որոշել է գնահատել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությունը և բառացիորեն հնչեցրել հետևյալ գնահատականը. «Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց մեր շան տղան է, ու մենք, միայն մենք կարող ենք ու պետք է նրա հարցերը լուծենք»:
Գրառման մտասևեռումն այն է, թե ՍԴ-ն իրավունք չուներ ինչ-որ հարցեր լուծելու համար դիմել միջազգային կառույցների: Խոսքն, ըստ ամենայնի, երկրորդ նախագահի գործով ՄԻԵԴ ներկայացված ՍԴ հարցման մասին է, որի պատասխանը ՄԻԵԴ-ն արդեն հրապարակել է:
Թերևս Արման Բաբաջանյանի իրավական ընկալումները սահմանափակվում են միայն փաստաթղթեր կեղծելով, այլապես տեղեկացված կլիներ, որ խորհրդատվական կարծիքի համար ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողով դիմելը կիրառելի պրակտիկա է, ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի շատ երկրների համար:
Դա ամենևին էլ չի նշանակում, թե միջազգային դատարանը (օտարը) միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Դա ընդամենը նշանակում է, որ կա նպատակ` մեր երկրում առկա իրավական բարդ վեճերին լուծում տալ ժողովրդավարության միջազգային նորմերին համապատասխան:
Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան Արման Բաբաջանյանի` իրավական տգիտության վրա հիմնված քաղաքական ցինիզմն է, որքան անբարոյականության չափը, իսկ ավելի հստակ` չափի բացակայությունը: Երևի ՄԻԵԴ-ի պատասխանը ասֆալտին փռելու ներքին հրահանգ է տրվել, ու Բաբաջանյան Արմանը, առանց հիմնական <<մուզիկան>> լսելու միանգամից անցել է ստրիպտիզի: Գոնե չի հասկանում, որ ով ինչից խոսի, ինքը շանտղությունից չպիտի խոսի:
Իրավական, բարոյական, գողական, ավանդական, նորարարական, արևելյան, արևմտյան և կամայական այլ կանոններով ինչպե՞ս են անվանում մոր դեմ գործ տվողին: Պատասխանի տարբերակները կոնկրետ են` բ..-ի կամ լրբի տղա: Ու մի բան էլ` Արմանը մեր լրբի տղեն չի, որովհետև լիրբը ազգային ու պետական պատկանելիություն չունի, անգամ աշխարհաքաղաքական ու սեռական պատկանելիություն չունի: Ճիշտ և ճիշտ Արման Բաբաջանյանի նման:

Նարեկ Բաղդասարյան

դիտվել է 10280 անգամ
Լրահոս
Բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից մեկը 3 տարեկան է Ադրբեջանը դիրքային կորուստներ է կրել, իսկ մարդկայինի վրա հաստատ թքած ունեն. Արծրուն Հովհաննիսյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Ադրբեջանում խուճապ է․ տարածվում են դիակ տեղափոխող մեքենաներից կադրեր Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ՝ ադրբեջանական հենակետից. բացառիկ տեսանյութ Հակառակորդը կորցրել է անօդաչու թռչող սարք․ Արծրուն Հովհաննիսյան Ի՞նչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են. տեսանյութ Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան Կառավարության արտահերթ նիստը` ուղիղ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները Սադրանքների պարագայում` նոր դիրքեր կզբաղեցնենք . Տոնոյանը` Կասպրշչիկին Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են․ Շուշան Ստեփանյան Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ սահմանային լարվածության վերաբերյալ.Արփին պարում է. տեսանյութ ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում․ Արծրուն Հովհաննիսյան Չհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին. Արծրուն Հովհաննիսյան Այգեպար գյուղում եմ կրակոցների ձայներ են լսվում․ Սիփան Փաշինյան Ինչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է ԱԺ-ն պետք է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ հանդես գա․ Շարմազանով Ո՞ւր է Մինսկի խումբը․ Նաիրա Զոհրաբյան «Եթե Ադրբեջանը խնդրի լուծում դիտարկում է ռազմականը, ապա մենք արդեն այդ ճանապարհով լուծել ենք ու էլի կլուծենք» Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն. Razm.Info Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub