ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ. Yerevan.Today

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու Փաստաբան (QC) Էդվարդ Ֆիցգերալդի կարծիքը Yerevan.Today-ը ճշտել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջոցով:

Ստորեւ հրապարակում ենք Էդվարդ Ֆիցգերալդի՝ կայքին տրամադրված կարծիքը.

«Նախեւառաջ հարկ է նշել, որ սկսած 2018 թվականից, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությունը ուժի մեջ մտավ, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային նշանակություն է ձեռք բերել: Այն պարունակում է բավականաչափ խորքային հիմնավորումներ և պատճառաբանություններ։ Իհարկե, դրա վերաբերյալ կլինեն տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ, բայց մի բան կարող ենք հստակ արձանագրել, որ ՄԻԵԴ-ն անկնհայտորեն խնդիր է տեսնում 300.1-րդ քրեական նորմի հետադարձ ուժի վերաբերյալ և վերջինիս իրավական որոշակիության հետ։ Անդրադառնալով իր ուղենիշային նախադեպերին` ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը պետք է տա իրավական գնահատականներ` արդյոք 300.1-րդ հոդվածը վատթարացնում է նախագահ Քոչարյանի վիճակը, և արդյոք այդ քրեական նորմը պարունակում է նոր հանցակազմ։
ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին
Ուզում եմ նշել, որ ՄԻԵԴ-ը առաջարկել է նաև մի հետաքրքիր բանաձեւ, այն է` հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ, և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ «7-իգործով», երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Այս գործերի վերաբերյալ միջազգային կառույցները հնչեցրել են նաև թե՛ քաղաքական և թե՛ իրավական գնակատակներ։

Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը որևէ գործ քննելիս առանձնակի ուշադրություն է դարձնում կոնկրետ գործի փաստական հանգամանքներին և ներպետական դատական պրակտիկային, երբ գնահատում է կատարված արարքի պատժելիությունը արարքի կատարման պահին գործող իրավական նորմի լույսի ներքո (ընդգծում եմ «կատարման պահին գործող», այսինքն` 300-րդ հոդվածը): ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն վերջինս առանձնակի կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «բլանկետային հղումներին», այդ կապակցությամբ ՄԻԵԴ-նարձանագրել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի: Թե՛ լիազորող նորմը և թե՛ իրավական նորմն ինքնին պետք է հնարավորություն տան անհատին կանխատեսելու կոնկրետ վարքագծի պարագայում օրենքով նախատեսված հնարավոր պատասխանատվությունը: Պահանջը հավասարապես վերաբերելի է այնպիսի իրավիճակներին, երբ իրավական նորմը լիազորող նորմից ավելի բարձր իրավական սանդղակում է:

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, որոնց հղում է տրվում քրեական օրենսգրքի միջոցով, պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում` հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի:

Այսպիսով` 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում որակական մի շարք հատկանիշների` հստակություն, կանխատեսելիություն և մատչելիություն։ Ավելին, Սահմանադրության համապատասխան հոդվածներն ընդլայնում են 300.1-րդ հոդվածի քրեականացման շրջանակը։

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Արձանագրությունը հնարավորություն է ընձեռել Անդամ երկրների բարձրագույն դատական ատյաններին` Կոնվենցիայի նորմերի կիրառելիության և մեկնաբանության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու:Սա բավականին նորարարական մոտեցում է կոնվենցիոն համակարգի ենթատեքստում, որն իրավական երկխոսության հարթակ է ստեղծում ներպետական դատավորների և ՄԻԵԴ-ի միջև: Այսկերպ, ՄԻԵԴ-ի ազդեցության շրջանակն ու դերն անխուսափելիորեն ավելի ընդլայնվում է»:

դիտվել է 694 անգամ
Լրահոս
Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան Ոչ մի հոդված չկա․ Արարատ Միրզոյանի ստերը՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքների առնչությամբ. Antifake.am Ուղնուծուծով հակաքրիստոսը էսօր էլ ասում է. «ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լավագույնս է պատասխանել այդ հարցին Ծեծկռտուք ԲՀԿ-ականների և ՔՊ-ականների միջև Էրդողան-Բայդեն հանդիպում, ապա՝ դեպի Շուշի. Թուրք-ամերիկյան գործարքից հետո կկնքվի թուրք-ադրբեջանական համաձայնագիր Փաշինյանի նախընտրական խայտառակությունը. Ալիևն իր պարտավորությունները «ծախելու» է մեզ վրա Ոնց որ ճակատիս գրած լինի՝ մի տեղ մեկը մի բան են փչացնում, ինձ հիշում են․ Ռ. Քոչարյան Պուտինը՝ իր իրավահաջորդի մասին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Արմավիրի մարզում 67-ամյա տղամարդը 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները. հայտարարություն 1400 ոստիկաններ Փաշինյանին կուղեկցեն Սյունիք Նիկոլն այնքան սրիկա է, որ գերիների հարցը ևս օգտագործում է իր անձնական քարոզչության համար. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները /լուսանկար/ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով (լուսանկարներ) «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ Սյունիք կատարած այցի մասին (video ) «Դատարանը մերժել է Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը». Արա Զոհրաբյան ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր Ես կասկած չունեմ, որ նման զրույցներ ունեցել են Նիկոլի ոչ միայն բոլոր թիմակիցները, այլ նաև տանեցիները՝ կինն ու երեխաները․ Սամվել Ֆարմանյան Գալիս ենք ապագա կառուցելու. Ռոբերտ Քոչարյանն արմավիրցիներին կոչ արեց իրենց ձայնը տալ «Հայաստան» դաշինքին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին, ժամը 11:00-ին «​Ազատություն» կուսակցության ցուցակով առաջադրված Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Նախընտրական քարոզարշավ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, գերիների վերադարձ Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց, սահմաններին սպառնացող վտանգ Հունիսի 15-ին, ժամը 13:30-ին ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Նախընտրական քարոզարշավ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, գերիների վերադարձ Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց, սահմաններին սպառնացող վտանգ Հունիսի 15-ին, ժամը 13:00-ին «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով առաջադրված ճանաչված փաստաբան, «Ալյանս»-ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։ Թեմա՝ «Մեր տունը Հայաստանն է»-ի մասնակցությունը ընտրություններին. ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ: Հունիսի 15-ին, ժամը 16:00-ին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Թեմա՝ արտահերթ ընտրություններ, քարոզարշավ, որ թեկնածուն ինչ է խոստանում, երկրի սոցիատնտեսական վիճակ Հունիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը: ԹԵՄԱ՝ ընտրական քարոզարշավ. «Վերելք» կուսակցության մասնակցությունը ընտրություններին. ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ: Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանը և Արեգ Թադևոսյանը: ԹԵՄԱ՝ ընտրական քարոզարշավ. «Վերելք» կուսակցությա... Հունիսի 15-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը: Թեմա՝ Նախընտրական քարոզարշավ, ինչ է դիտարկել կազմակերպությունը և ինչ առաքելություն կիրականացնի ընտրությունների օրը Հունիսի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ Հունիսի 14-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ Հունիսի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը: Թեմա` նախընտրական քարոզարշավի մեկնարկ, վարչապետի պաշտոնակատար, Իմ քայլի ցուցակը գլխավորող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, հայտարարությունները, մեղադրանքներ ընդդիմության հասցեին, ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub