Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների դիմակները

Իսկ երբևէ մտածել եք, թե կյանքում քանի՞ դիմակ է կրել այն մարդը, ով հիմա առավոտից-երեկո ձեզ հորդորում է դիմակ կրել: Ոչինչ չունենալով բժշկական դիմակ կրելու անհրաժեշտության դեմ՝ հարկ եմ համարում հիշեցնել Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների դիմակները:

ՍՊԱՐՏԱԿԻ ԴԻՄԱԿ
Դա ապստամբ երիտասարդի կերպարն էր, որը պայքարում էր բոլորի դեմ, որպես դիմորդ, ում միավորները չէին բավարարել ԲՈՒՀ ընդունվելու համար, նստացույց էր անում, որպեսզի միավորների շեմը բարձրացվեր... Այնուհետև ապստամբություն՝ ԲՈՒՀ-ի ռեկտորի դեմ, սեփական ԵՍ-ի և ամբիցիաների ճոճում, ինչի հետևանքով հեռացվեց համալսարանից և չձգեց մինչև դիպլոմը:

ՀՈԴՎԱԾԱԳՐԻ ԴԻՄԱԿ
Հոդված գրելը, ինչ խոսք, տաղանդավոր մարդու ձիրք է: Բայց երբ հոդվածներում գերակշռում է հորինված մասը, էլ չասեմ՝ սուտը, դա արդեն դեղին մամուլ է: Նրա հոդվածները մշտապես ծառայեցին որոշակի շահերի, շահեր, որոնք պետք է տարիներ անց բերեին Նիկոլին այդքան բաղձալի պաշտոնին:

ԶՈՐՐՈՅԻ ԴԻՄԱԿ
Հայտնվելով Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմների շրջանակում՝ Նիկոլը շատ արագ հագավ Զորրոյի դիմակը: Այսինքն, ամրապնդեց արդարության համար պայքարող անխոնջ մարտիկի իր իմիջը, և սահուն անցում կատարեց լրագրողական գործունեությունից դեպի քաղաքական գործչի գործունեություն /ամենամեծ իր սխալը՝ իմ համոզմամբ/:
Այստեղ նա կտրուկ էր Զորրոյի պես, աջ ու ձախ թափահարում էր իր թուրը, և ամեն մի շարժումը ուներ իր կոդը՝ «հանցավոր իշխանություն», «ռոբասերժական բորենիներ», «ղարաբաղյան կլան» և նմանատիպ ֆոկուսներ:

ՊԱՐՏԻԶԱՆԻ ԴԻՄԱԿ
Մարտի 1-ի գիշերվա փախուստը թատերաբեմից Նիկոլն իր գրքում հետագայում պետք է ներկայացներ որպես անցում ընդհատակյա պայքարի արյունարբու իշխանությունների դեմ: Նա՝ հալածյալը, նա՝ արդարության պաշտպանը, նա՝ պատռված վերնաշապիկով, բայց անկոտում ոգով կիսա-առաջնորդը, ով ստիպված էր թաքնվել: Այսինքն թաքնվում էր ոչ թե վախից, այլ քաջությունից /ֆենոմենալ է, այնպես չէ՞/:

ՌՈԲԻՆ ՀՈՒԴԻ ԴԻՄԱԿ
2018-ի գարնանային շիլա-փլավը եփելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը հագավ ամենապոպուլիստական դիմակը՝ Ռոբի Հուդի դիմակը: Ինչ էր դա նշանակում: Դա նշանակում էր՝ «ես գալիս եմ իշխանության, ժող ջան, որ հետ բերեմ ձեզնից թալանվածը, հարուստներից վերցնեմ՝ տամ ձեզ»: Ժողովրդին այս թեզը անչափ շատ դուր եկավ: Ավելին՝ ժողովուրդը դրան հավատաց: Նիկոլը ոչ կարող էր հետ բերել, ոչ էլ հետ բերելու դեպքում հասարակ ժողովրդի հետ չէր կիսվելու, իհարկե, բայց մինչ օրս էլ կան մարդիկ, ովքեր ապավինելով այժմ արդեն Ապօրինի գույքի բռնագանձման մասին նոր օրենքին՝ հույսով սպասում են, որ Նիկոլը իրենց գրպանները լցնելու է շողշողուն ոսկով և ազնվաբարո արծաթով: Հավատում են, որ նա ոչ թե ենոքավանցի Նիկոլն է այլ միջնադարյան անգլիական հերոս Ռոբին Հուդը:

ՏԱՊԱԼՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԻՄԱԿ
Այս դիմակը Նիկոլը դեռ չի հագել: Այս դիմակը նրան սպասում է ապագայում: Ընդ որում՝ սա լինելու է միակ դիմակը, որը նա կհագնի ոչ թե ինքնակամ, այլ կյանքի և ֆիզիկայի օրենքների բերումով: քանզի չի եղել պատմության մեջ մի առաջնորդ որը այդքան կերպարներ փոխելով, արդարության անունը շահարկելով, սակայն իրականում իր ԵՍ-ը շոյելու և դրամ վաստակելու համար խաբեր սեփական ժողովրդին: Ընդ որում՝ խաբեր ոչ թե իր իշխանության այս երկու տարում, այլ մոտ քսան տարի խաբեր՝ հոդվածով, նստացույցով, ելույթով, կոչերով, իր ամբողջ ապրած կյանքով:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1167 անգամ
Լրահոս
«Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Ռազմիկ Դավոյանի հետ և շնորհավորել Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են Մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի.ՀԿԿ Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի մարմինը գտնելու համար ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից` լրատվամիջոցներում կատարած գործողությունների առնչությամբ Արդյո՞ք իրավաչափ են Ոստիկանության գործողությունները Եթե ձեզ դուր չի գալիս իմ խոսքը, կա՛մ մի լսեք, կա՛մ քննադատեք, նման փոքրոգի քայլերով ոչ կվախեցնեք, ոչ իմ խոսքի կշիռը կթուլանա․Աբրահամ Գասպարյան ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը որևէ գրություն չի ուղարկել ոստիկաններին Հրանտ Նազարյանի մուտքն արգելելու վերաբերյալ Կեցցե՜ ձայնազուրկ մամուլը, կեցցե՜ տապալվող պետականությունը Նիկոլ Փաշինյանը վախենում է հայելուց Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին Առանց դիմակի հաղորդավարներին տուգանելը ուղղորդված հանցագործ արշավ է մեդայի դեմ․ «Մեդիա պաշտպան» Մեր իշխանությունները մի կես տարի առաջ մեզ համոզել էին, որ արդեն Վրաստանից անցել ենք ու հեսա-հեսա Ադրբեջանից էլ կանցնենք Պարզվել է՝ տեղական «GALLUP»-ը հարցումն անցկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործում է օտարերկրյա ադմինիստրացիաների ներքո.Կոնստանտին Տեր-Նակալյան. անոնս Խորհրդարանը ՍԴ-ից թարգմանություն է ուզում, չնայած որ այն իր մոտ է Համավարակի քողի տակ՝ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողություններ Հակառուսական պրոպագանդիստը Պուտինը կվերընտրվի 2024 և 2030 թվականների՞ն. Ռուսաստանցիները ծաղրում են, անկախ դիտորդներն ահազանգում են խախտումների մասին «Չումա» տարածող իշխանություն Դամ պահողը Կառավարությունը պարենի ճգնաժամի մտավախություն ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub