Հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները երբ կկարողանան բաց թողածը լրացնել
Հայաստանում հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները հնարավորություն կունենան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պատրաստվում ենք ստեղծել հնարավորություն այն աշակերտների համար, ովքեր դուրս են մնացել հեռավար ուսուցումից։ Ամռանը նրանք տարբեր դպրոցներում կլրացնեն իրենց գիտելիքները, որպեսզի սեպտեմբերի 1-ին պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան»,- նշեց Հարությունյանը։