Կալանավորել են Կապանի ծեծկռտուքի գործով 2 մեղադրյալի
Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանին եւ Լեւոն Համբարձումյանին կալամավորել են։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Դատարանը որոշումը կայացրել է նախօրեին՝ հիմքում դնելով գործի օպերատիվ քննչական իրավիճակը։
Ավելի վաղ դատարանը մերժել էր կալանավորել նույն գործով մեկ այլ մեղադրյալի՝ Մարատ Ստեփանյանին։