Մերժվածը

Որ Հայաստանի իշխանությունները հակահամաճարակային քաղաքականություն չունեն եւ տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, դրանում երկրորդ կարծիք չկա: Բայց աշխարհին պատուհասած այս համավարակը ի տես դրեց նաեւ հայաստանյան իշխանությունների՝ արտաքին աշխարհի եւ մասնավորապես ռազմավարական դաշնակցի կողմի մերժված լինելու, գործընկերային ոչ փայլուն փոխհարաբերությունների փաստը: Դիցուք. Ռուսաստանն ինչ օգնություն է ցուցաբերել այլ երկրների, նույնիսկ ոխերիմ հակառակորդ, մրցակիցներին եւ ինչպիսի վերաբերմունքի է արժանացրել ռազմավարական դաշնակից կոչվող Հայաստանին: Ռուսաստանն անցած ամիս ԱՄՆ-ին մոտ 660 000 դոլարի օգնություն ցուցաբերեց: Օգնությունը ներառել է ոչ միայն հիվանդանոցների օգտագործման համար նախատեսված ապրանքներ, այլ նաև քիմիական «պատերազմական ոճի» գազային դիմակներ, տնտեսական ձեռնոցներ և այլն։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ բեռը ներառել է նաև արհեստական շնչառական 45 համակարգ: Կորոնավիրուսը պրոբլեմներ է հարուցել աշխարհի բոլոր երկրների համար ու այս իրավիճակում խնդիրները բարդանում են, երբ համաճարակին գումարվում են այլ մարտահրավերներ, որոնք հետևանք են միջպետական հարաբերությունների կամ ոմանց կայսերական ամբիցիաների։

Ռուսաստանը թերեւս առաջինն էր, որը մարտի 21-ին Իտալիային աջակցություն ուղարկեց: Իտալիա ուղևորվեց ռուսական 14 ինքնաթիռ՝ տեղափոխելով համաճարակաբանների, վիրուսագետների, ռազմաբժիշկների, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված պարագաներ:
Իտալիան Covid-19-ով վարակվածության թվով (շուրջ 74 հազար) աշխարհում երկրորդն է. ամենաշատը վարակվել են Չինաստանում՝ 81 հազար: Իտալիան առաջին տեղում է մահացությունների թվով՝ մոտ 7,5 հազար՝ կրկնակի գերազանցելով Չինաստանում գրանցված մահացությունների թվին: Ամբողջ երկրում դադարեցվել էին բոլոր տեսակի միջոցառումները, երկիրը հայտարարվել «կարմիր գոտի»: Աջակցություն ցուցաբերվեց մինչեւ անգամ Վրաստանին, զիջումներ գազի գնի շուրջ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է երկու օդանավ, բեռնված կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշական պարագաներով, ինչպես նաեւ մոտ 3000 թեստ: Հայ-ռուսական օրակագարգում, սակայն, այս պահին առաջնայինը, թերևս, գազի խնդիրն է, որը կենսական նշնակություն ունի Հայաստանի համար, բայց ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանը Հայաստանին չի պատրաստվում այս հարցում ընդառաջել: Որքան էլ զարմանալի է՝ Հայաստանը նաեւ իշխանությունների սիրելի Արեւմուտքի կողմից ավելի քիչ աջակցություն ստացավ, քան նույն հարեւան Վրաստանը, տարածաշրջանի այլ երկրներ: Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանը Եվրոպական միությունից կստանա 92 միլիոն եվրոյի չափով։ Կրկնակի ավելի է Եվրամիությունից Վրաստանի և Ուկրաինայի ստանալիք գումարի չափաբաժինը, Թբիլիսիին՝ 183 միլիոն եվրո, Կիևին՝ 190 միլիոն։ Հայաստանի իշխանության քաղաքականության հետևա՞նքն է, որ Եվրամիությունը Վրաստանին հատկացնում է ավելի մեծ գումար, թե՞ որոշիչ են այլ գործոններ, անշուշտ՝ թե մեկը, թե մյուսը, նախ տեսնում են, որ Հայաստանում որեւէ ռեֆորմ չի իրականացվում, եւ որ ամենակարեւորն է՝ տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այսքանով հանդերձ կարելի է նախանձել հայաստանյան իշխանությունների ինքնավստահության վրա, թե ինչպիսի անլրջությամբ են ընդունում, դիցուք, Վրաստանի մեկնած օգնության ձեռքը:

 Անի Սահակյան

 

դիտվել է 6401 անգամ
Լրահոս
Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել ՊՆ խոսնակը հայտնում է երկու վիրավորի մասին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Ադրբեջան «Արտաշատի բաժնում եմ». Նարեկ Մալյանին եւ ՎԵՏՕ-ի անդամներին ոստիկանները բերման են ենթարկել. Տեսանյութ ՀՀ-ում արտակարգ դրության հետ կապված որոշումը կայացվեց Իրավիճակը սահմանային Մովսես գյուղում. Տեր Աբել քահանան տեսանյութ է հրապարակել Ինչ են խոսել Զոհրաբ Մնացականյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից մեկը 3 տարեկան է Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Ադրբեջանը դիրքային կորուստներ է կրել, իսկ մարդկայինի վրա հաստատ թքած ունեն. Արծրուն Հովհաննիսյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Պաշտոնական անպատկառություն՝ քննարկման ու երկխոսության փոխարեն Արտակարգ միասնական քննություններ Քոչարյանը հանձն է առնում հերթական անգամ կանխել վտանգավոր պլանը Ադրբեջանում խուճապ է․ տարածվում են դիակ տեղափոխող մեքենաներից կադրեր Պրեմիայից քշվածները Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ՝ ադրբեջանական հենակետից. բացառիկ տեսանյութ Ով է բարոյական, ով՝ անբարոն Հակառակորդը կորցրել է անօդաչու թռչող սարք․ Արծրուն Հովհաննիսյան Ի՞նչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են. տեսանյութ Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան Կառավարության արտահերթ նիստը` ուղիղ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub