Կհրավիրեն նաև Բակո Սահակյանին
Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապի միջոցով նիստ է անցկացրել ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց տեսակապով հանդիպումից:
«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»,- հայտնեց Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ եթե հանձնաժողովն անհրաժեշտ համարի, ապա կհրավիրեն նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին: