Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին
Այսօր տեղի է ունեցել ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին այսօր տեսակապի միջոցով մասնակցել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ Էդվարդ Նալբանդյանը, որը բնակվում է Մոսկվայում, տվել է իր համաձայնությունը՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին հեռավար: Հետևաբար՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, պատրաստ են հանձնաժողովի նիստին նրա մասնակցությունն ապահովել նաև տեսակապի միջոցով: