Քաջարանցիների գործով Խորեն Միրզոյանը ևս կալանավորվեց

Քաջարանցիների աղմկահարույց գործով Խորեն Միրզոյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Հովսեփ Սարգսյանից։

Նշենք, որ Խորեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձին առևանգելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Երեւանից հատուկ ջոկատայիններ են գործուղվել Սյունիք հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով: Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի եւ 4 անձ բերման է ենթարկվել։ Հետագայում՝ մեկ հոգին ազատ է արձակվել. Հայտարարվեց, թե նրան սխալմամբ էին բերման ենթարկել ու հենց նրա նկատմամբ էլ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել։ Համենայն դեպս՝ մամուլում տարածվել էր բռնության հետքերով լուսանկարները։ Ոստիկանության բաժնի մոտ հավաքվել էին մեծ թվով քաջարանցիներ՝ պահանջելով ազատություն ու արդարություն։ Նրանք բողոքի ակցիան դադարեցրին միայն այն բանից հետո, երբ Քաջարանի համայնքի ղեկավարը հայտարարեց, որ իրեն հավաստիացրել են, որ ոստիկանության բաժնում կիրառված բռնության դեպքի առթիվ պատշաճ քննություն կընթանա։
Ձերբակալվածները տեղափոխվել էին Երեւան, եւս այստեղ փաստաբանները բողոք էին ներկայացրել նրանց ձերբակալելու որոշումների դեմ։ Դատարանը բոլոր երեք դեպքում էլ ձերբակալությունը համարել էր ոչ իրավաչափ ու ազատել արգելանքից՝ գտնելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ քաջարանցիների դեմ ցուցմունք տվող անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից և հայտարարել,որ դրանք տվել է ճնշման տակ եւ որ իրեն տուժող չի ճանաչում։ Այդուհանդերձ՝ նախաքննական մարմինը երեք կասկածյալներին մեղադրանք է առաջադրել ու կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։

Մայիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մերժել էր քաջարանցիներից մեկին՝ Մարատ Ստեփանյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե նախագահությամբ, այսօր բավարարել էր Լևոն Համբարձումյանին կալանավորելու միջնորդությունը։

Այսպիսով՝ երեք մեղադրյալներից երկուսը կալանավորվել են։ Փաստաբանը հայտարարել է, որ դրանք բողոքարկելու են։

դիտվել է 573 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am