Դուք վիճակ կառավարող չեք, դուք անկառավարելի վիճակ ստեղծող եք, պրն․ Փաշինյան

Կզարմանաք, բայց պետք է ասեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավացի էր, երբ «կորոնավարակային» կամ «պարետանիստ» վերջին ճեպազրույցում հայտարարեց. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է»:

Ասեմ ավելին, վարակի վերաբերյալ ներքին լրահոսի անգամ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Հայաստանի ամբողջ տարածքն է: Համենայն դեպս, տարածաշրջանում այսօր, ում հնարավոր է, վարակի ու դրա տարածվածության առումով, կներեք, տվել-անցել ենք: Ու դրանում չափազանց մեծ և նշանակալի է Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած կառավարության ներդրումը: Սա՝ աներկբա ու միանշանակ է:

Որքան էլ պարոն Փաշինյանը ջանա այս ծանր վիճակի պատասխանատվությունը «պատվիրակել» ժողովրդին, միևնույն է, ինքն ու իր «թիմը» հիմնական պատասխանատուն են: Այ թե ո՛ւմ գործունեությունը ուսումնասիրող հանձնախումբ է պետք ձևավորել: Ո՜չ, ոչ թե խորհրդարանական, այլ հանրային հանձնախումբ, որը կքննի Նիկոլ Փաշինյանի ձախողակ կառավարության գործունեությունը՝ արտակարգ իրավիճակում, կորոնավարակի հետ կապված:

Դեռ մի կողմ թողնենք դիմակների, դրանց կրման պարտադրանքի, դիմակ գնելու փոխարեն տանը ձեռքի տակ եղած կտորեղենով, բինտ-բամբակով դիմակ պատրաստելու մասին գերգործնական և սուպեր-իմաստուն դատողությունները, որ անում է Նիկոլ Փաշինյանը: Դատողություններ, որ սազական չեն որևէ մեկին, ով տվյալ պահին կրում է «ՀՀ վարչապետ» կոչումը: Չեմ ասում՝ պատասխանատվությունը, որովհետև տվյալ պահին «ՀՀ վարչապետ» կոչվող գործիչը ամեն գնով ձգտում է խուսափել պատասխանատվությունից, իսկ յուր «քայլակիցներն» էլ աշխատում են իրենց «թավշյա» առաջնորդից հետ չմնալ այդ «գործում»:

Մեկ այլ, շատ ավելի ուշագրավ պահ կա: Նույն ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Մեր խնդիրն է՝ կարողանալ կարանտինին չվերադառնալով՝ կառավարելի պահել իրավիճակը»:

Ախր, դուք անգամ ձեր իսկ հայտարարած ու կիրառած կարանտինային պայմաններում չկարողացաք վարակի հետ կապված վիճակը կառավարելի պահել, ուր մնաց, թե՝ «կարանտինին չվերադառնալով՝ կառավարելի պահեք իրավիճակը»:

Կարանտինային պայմաններում, հիշեցնեմ, վարակի նորանոր օջախներ ի հայտ եկան, վարակվածների թիվը, հենց միայն պաշտոնական տվյալներով, սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով (բազմապատկական, էլի, եթե որևէ մեկը միջնակարգ դպրոցում հանրահաշվի այդ դասից «փախած» է եղել)։

Եվ ինչպե՞ս է նման կառավարությունը՝ իր վարչապետով հանդերձ, ոչ կարանտինային պայմաններում վիճակը կառավարելի պահալու: Տանը կարած դիմակներո՞վ, առավոտից մինչև երեկո ոստիկանական բարձրախոսներով մարդկանց լսելիքը կոշտուկելո՞վ:

Իսկ կլինի՞ այս կառավարությունը, այս իշխանությունը փեշից քարերը թափի, հրապարակայնորեն ներողություն խնդրի ինչպես իր ընտրողներից, այնպես էլ ամբողջ ժողովրդից, խոստովանի, որ իր մեղքով վիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Այս պայմաններում միակ օգտակար բանը, որ կարող է անել այս կառավարությունը, այն է, որ գոնե միառժամանակ մի կողմ քաշվի ու տեղը զիջի ճգնաժամային կառավարման փորձ ու կարողություն ունեցողներին և առողջապահության ոլորտի բանիմաց գործիչներին:

Եվ առհասարակ, իրավիճակ կառավարելու կամ վերահսկելու մասին:

Պարոն Փաշինյան, Դուք բարդ իրավիճակներ կառավարող չեք: Ձեր հունարն ու շնորհքը իրավիճակ խառնելն է, շփոթ ու անկառավարելի վիճակներ ստեղծելը: Դուք դրա մասնագետն ու վարպետն եք, այլ ոչ թե ծանր կամ բարդ իրավիճակներ կառավարելու:

Հիշեք, թե 2008-ի մարտի 1-ին ինչ իրավիճակ ստեղծեցիք Մյասնիկյանի արձանի մոտ ու հետո ինչ եղավ:

Հիշեք, թե ինչպես ձեր մի խումբ «քայլակիցներով» ներխուժեցիք ռազմականացված պահպանության ռեժիմ ունեցող պետական օբյեկտ՝ Հանրային ռադիոյի տարածք:

Հիշեք, թե ինչպես, լինելով արդեն վարչապետ, նախաձեռնեցիք գրոհներ նախ՝ Ազգային ժողովի վրա, ապա երկրի դատական իշխանության:

Բոլոր այդ դեպքերում Դուք փայլել եք (օբյեկտիվորեն) որպես իր անհատական կամ խմբային-քաղաքական շահերը բավարարելու նպատակով լարվածություն, շփոթ, խառնակ ու անկառավարելի վիճակ ստեղծող: Իսկ երբ չի հաջողվել ուղղակիորեն հասնել նպատակին, կա՛մ «թռել» եք պատասխանատվությունից, կա՛մ հետագայում պատասխանատվությունը բարդել եք այլոց վրա:

Այնպես որ, ձերը ցանկացած վիճակ շիլաշփոթի վերածելն է, քանդելը, խառնակչություն ու թշնամանք գցելը, վիճակները անկառավարելի դարձնելը: Ու ցավ է երկրի համար, որ անգամ վարչապետ դառնալով՝ այդպես էլ... վարչապետ չդարձաք:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1538 անգամ
Լրահոս
Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ադրբեջանի նպատակը էթնիկ հայրերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am