Ալիևը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչև Հեյդար Ալիև, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սևանում ու մտնել Երևան.Վիտալի Բալասանյան


Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։
Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն և բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի և Արցախի շահերն արդյունավետորեն պաշտպանելու և մեզանում արդարություն հաստատելու համար։ Սակայն ընտրությունների արդյունքներն այլ տեսք ունեցան։ Նախագահի թեկնածու առաջադրված և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի ստեղծած արհեստական աղմուկը, ընդդիմադիր դաշտից ձայներ փախցնելու արատավոր մարտավարությունը, ինչպես նաև արտաքին միջամտությունը հնարավորություն չտվեցին ընտրողին ռացիոնալ որոշում կայացնել։ Իր բացասական դերակատարումն ունեցավ նաև նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։ Արդյունքում անհասկանալի գաղափարական հենքով իշխանություն։

Հարգելի՛ ընտրողներ

Մենք ընտրություններին մասնակցեցինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Կարգախոսն այդ երկու ենթատեքստ ուներ։
Դա ուղերձ էր այն մասին, որ Արցախյան պատերազմում մեր ձեռքբերումները չեն զիջվելու։ Անկախ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեր խնդիրն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և մեր երկրի անվտանգության ապահովումը՝ սահմանադրորեն ամրագրված տարածքով։
Մեր կարգախոսի մյուս բաղադրիչը վերաբերում էր ներքին կյանքին։ Մենք դրանով ընտրողին խոստանում էինք, որ իր տված քվեն ներքաղաքական քստմնելի առևտրի առարկա չի դառնալու և պաշտոնի հետ չի փոխանակվելու։ Համոզված էինք, որ մեր հիմնական մրցակիցների պարագայում ճիշտ հակառակն է և կյանքն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք։
Հայտնի նշանակումները եկան ապացուցելու մեր ասածներն առ այն, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության և առևտրի հնարավորություն է՝ արցախցու թիկունքում և հայության շահերի հաշվին։ Վտանգավորն այն է, որ տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ։ Այդ առևտուրը տեղի է ունեցել ոչ առանց արտաքին խաղացողների մասնակցության, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։
Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են։ Իրար հայհոյող, իրար մահացու մեղքերի մեջ մեղադրող սուբյեկտներն արտաքին միջամտության ու ներքին «բազառի» արդյունքում հայտնվեցին իրար կողք-կողքի։ Ավելի ճիշտ՝ նրանք երբեք էլ իրարից հեռացած չէին եղել։ Պարզապես ժանրի կանոնների համաձայն ներկայանում էին տարբեր դեմքերով ու տարբեր դիրքերից։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ քաղաքական դաշտում այժմ հստակություն կա։ Մի կողմում անհասկանալի գաղափարական հենքով ու կասկածելի նպատակներ հետապնդող իշխանություններն են, իսկ մյուս կողմում՝ մենք ենք որպես ընդդիմության դրոշակակիր։
Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել, ինչը նվազեցնում է անվտանգության հարցերում մեր հնարավորությունները։ Նաև՝ ներքին սոցիալ-տնտեսական կյանքում բեկում մտցնելու տարբերակները։

Հարգելի՛ արցախցիներ

Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին։
Հիմա առավել քան երբևէ պետք է համախմբված ու զգոն լինել։ Ռազմի դաշտում մեր տարած հաղթանակը չպետք է թույլ տանք, որպեսզի փոշիանա դիվանագիտական միջանցքներում և հայտնվի խարդավանքների ցանցում։
Թող բոլորն իմանան, որ հաղթանակներին տեր կանգնող ուժ և կամքի տեր ժողովուրդ կա, որքան էլ որ տարատեսակ դավադրություններ կազմակերպվեն մեր թշնամիների ու նրանց 5-րդ շարասյան միջոցով։
Ի դեպ, երեկ Ադրբեջանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ Ալիևը, հավանաբար ոգևորվելով պաշտոնական Երևանի հղած «մեսիջներից», հայտարարել է, որ ոչ միայն Արցախն է գրավելու, այլ նաև մտնելու է Երևան։
Ալիևը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչև Հեյդար Ալիև, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սևանում ու մտնել Երևան։ Չի բացառվում, որ նրանց ոգևորության պատճառը նույնպես այն օրերի պաշտոնական Երևանի պարտվողական խաղաղասիրությունն ու Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկությունն էին։
Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը։ Արցախն ամուր կանգնած է իր դիրքերում և եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սրով գալ, ապա հայ ժողովրդի հավաքական սրի օգնությամբ դուրս կշպրտվի ու կջախջախվի։ Այս անգամ՝ ամբողջական ու վերջնական։

Հաղթանակը չի՛ վաճառվում։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան

դիտվել է 1141 անգամ
Լրահոս
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված․ դատարանը բողոքը մերժել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am