Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ. վարչապետ
Հանարապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին:
Նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է», - ասաց Նիկոլ Փաշինյանն և ընդգծեց՝ առանց դիմակի հաղորդակցվել կարելի է միմիայն ընտանիքի անդամների, ուրիշ ոչ ոքի հետ