Միայն հիվանդների կողմից դիմակ կրելու հորդորը եղել է մարտի 31-ին. Փաշինյան. Տեսանյութ
Միջազգային մամուլում տարածվում է մարտի 31-ին տեղ գտած տեղեկատվությունը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ժամանակ հորդորել է դիմակ կրել հիվանդներին եւ հիվանդ խնամողներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածվող ապատեղեկատվությանը: